ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ռուս զինվորականները ստուգում են ՀՀ տարածքում վնասված օբյեկտի մասին տեղեկատվությունը, չորեքշաբթի լրագրողներին է ասել ՌԴ նախագահ մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է
ՏԱՍՍ–ը։
«Մեր ռազմական գերատեսչությունները ստուգում են այդ տեղեկատվությունը, նրանք գտնվում են մշտական կապի մեջ երկու երկրների իրենց գործընկերների հետ», – նշել է Կրեմլի ներկայացուցիչը։
Նա հիշեցրել է, որ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույցներ է ունենում իր հայաստանցի և ադրբեջանցի գործընկերների հետ։
Загружается новость ... "Лево"
«Այս տեղեկությունը ստուգվում և վերլուծվում է», – կրկնել է Պեսկովը։
Խոսելով այս դեպքում ՀԱՊԿ–ի մեխանիզմների հնարավոր գործարկման մասին` Կրեմլի ներկայացուցիչն առաջարկել է սպասել ստուգման արդյունքներին։
Այսօր ավելի վաղ ՀՀ ՊՆ
հայտարարեց, որ հոկտեմբերի 14-ին ադրբեջանական զինուժը թիրախավորել է Հայաստանի Հանրապետության տարածքում, Քարվաճառի հետ սահմանակից գոտում մարտական հերթապահություն իրականացնող մարտական տեխնիկա՝ ընդամենը ենթադրությունների հիման վրա, թե, իբր, այդ տեխնիկան պատրաստ է եղել հարվածել Ադրբեջանի խաղաղ բնակավայրերին։–0–