ԵՐԵՎԱՆ, 29 մարտի./Նովոստի-Արմենիա/. ՌԴ պաշտպանության նախարարությունը որոշել է արմատապես կրճատել ռազմական ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղություններով: Այս մասին նշվում է ՌԴ ՊՆ-ի հայտարարության մեջ Ստամբուլում կայացած ռուս-ուկրաինական բանակցություննների արդյունքում: Հայտարարությունն ընթերցել է ՌԴ պաշտպանության փոխնախարար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ֆոմինը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Այն կապակցությամբ, որ Ուկրաինայի չեզոքության և ոչ միջուկային կարգավիճակի, ինչպես նաև Ուկրաինային անվտանգության երաշխիքների տրամադրման պայմանագրի նախապատրաստմանն ուղղված բանակցությունները տեդափոխվում են գործնական հարթություն, հաշվի առնելով այսօրվա հանդիպման ընթացքում քննարկված սկզբունքները՝ ՌԴ ՊՆ-ն, փոխադարձ վստահության բարձրացման և հետագա բանակցությունները վարելու և վերջնական նպատակին հասնելու (վերը նշված պայմանագրի համաձայնեցում և ստորագրում) համար, որոշել է արմատապես՝ մի քանի անգամ կրճատել ռազմական ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղություններով», - ասել է նա:-0-