ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. ՌԴ–ի կողմից ՀՀ–ին պայմանագրով նախատեսված զենք–զինամթերք չտրամադրելու հարցը շարունակում է մնալ օրակարգային հայ-ռուսական հարաբերություններում սակայն չի քննարկվել ռուսական կողմի հետ Մինսկում վերջերս կայացած ԱԽ քարտուղարների հանդիպման ժամանակ:
Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյան
«Ամերիկայի ձայն»–ին տված հարցազրույցում։
«Բոլոր խնդիրները պետք է բաց, հանգիստ քննարկվեն մեր գործընկերների հետ, որպեսզի լուծում գտնեն, որովհետև այդ խնդիրները Հայաստանի համար ունեն ստրատեգիական կարևորություն: Հուսով ենք` այդ խնդիրները լուծում են ստանալու, որովհետև դրանք շատ կարևոր են Հայաստանի համար: Հույս ունենք, որ այդպիսի ընկալում կա, որ դրանք շատ կարևոր են Հայաստանի համար», – նշել է Գրիգորյանը։
ՀՀ ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը մայիսի 16–ին
հայտարարել է, որ Հայաստանը Ռուսաստանից չի ստացել սպառազինությունը, որի համար արդեն վճարվել էր։–0–