530.17
7.45
476.34
+8
Եղանակը Երևանում
Հայ

ՌԴ դեսպանը մեկնաբանել է Քոչարյանի հետ հանդիպումը

15:56
02 Հուլիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ–ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը մեկնաբանել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպումը

«Ես համաձայն եմ այն կարծիքի հետ, որ արտահայտում են Ռուսաստանում՝ որևէ վատ բան չեմ արել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպելով», – նշել է Կոպիրկինը` անդրադառնալով այն դիտարկմանը, թե Հայաստանում լավ չեն ընդունել նրա հանդիպումը Քոչարյանի հետ, իսկ Ռուսաստանում կարծում են, որ ոչ մի վատ բան չկա դրանում, հաղորդում է armlur–ը: 

Նրա խոսքով, դա դիվանագետի, դեսպանի պարտականությունն է` հանդիպել քաղաքական, հասարակական, պետական գործիչների հետ։

«Իմ հանդիպումների շրջանակը բավականին լայն է, այն ներառում է հանդիպումներ պետական իշխանության, խորհրդարանական մեծամասնության, հասարակական շրջանակների ներկայացուցիչների հետ։

Պատասխանելով այն հարցին, որ ԱԳ նախարարն այդ կապակցությամբ խոսել է իր հետ` Կոպիրկինը նշել է, որ չի ցանկանում մեկնաբանել։

«Այդ հարցը տվեք ՀՀ ԱԳՆ–ին», – նշել է ՌԴ դեսպանը։

Հիշեցնենք, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակում հունիսի 13–ին կայացել է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը Կոպիրկինի հետ տետ–ա–տետ ձևաչափով։–0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:40
18 Հոկտեմբերի 2019
Ալիևի հայտարարությունը Զանգեզուրի վերաբերյալ ագրեսիա է Հայաստանի տարածքի նկատմամբ. քաղաքագետ
Ալիևն ասել է, որ Զանգեզուրի փոխանցումը Հայաստանին հանգեցրել է թյուրք աշխարհի աշխարհագրական պառակտման։

13:00
18 Հոկտեմբերի 2019
ՀՀ ԱԳՆ–ն հիշեցրել է Մամեդյարովին ղարաբաղյան կարգավորման որոշ նրբություններ
Աննա Նաղդալյանը մեկնաբանել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի` «Իզվեստիա» պարբերականին տված հարցազրույցում հնչեցրած դրույթները։
11:05
18 Հոկտեմբերի 2019
Վաշինգտոնն ու Անկարան համաձայնության են հասել Սիրիայում ռազմական օպերացիայի դադարեցման ուղղությամբ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այդպիսի ելքն արդեն «մեծ օր» է անվանել ամբողջ քաղաքակրթության համար
20:43
17 Հոկտեմբերի 2019
ՌԴ ԱԳՆ–ն հաստատել է, որ Ադրբեջանից ստացել է բողոքի նոտա Զատուլինի արցախյան այցի կապակցությամբ
ՌԴ ԱԳՆ–ն հաստատել է, որ Ադրբեջանից ստացել է բողոքի նոտա Զատուլինի արցախյան այցի կապակցությամբ:
19:46
17 Հոկտեմբերի 2019
Զախարովան մեկնաբանել է ՌԴ–ում Գարեգին Նժդեհի հուշատախտակի ապամոնտաժման հարցը
Զախարովան մեկնաբանել է ՌԴ–ում Գարեգին Նժդեհի հուշատախտակի ապամոնտաժման հարցը:
13:29
17 Հոկտեմբերի 2019
ՀՀ-ում հարուցվել է քրեական գործ իշխանությունը յուրացնելու դեպքի առթիվ. ԶԼՄ-ները նշում են նաև Հրայր Թովմասյանի անունը
Հարուցվել է քրեական գործ իշխանությունը յուրացնելու դեպքի առթիվ:
21:02
16 Հոկտեմբերի 2019
Ադրբեջանի և Թուրքիայի ռասիստական մոտեցումները կնպաստեն անկայունության խթանմանը տարածաշրջանում և դրա սահմաններից դուրս. ՀՀ ԱԳՆ
Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակն անդրադարձել է Ալիևի և Էրդողանի հայտարարություններին
10:15
16 Հոկտեմբերի 2019
Փաշինյանի որոշմամբ` նախարարի տեղակալ է պաշտոնից ազատվել
Փաշինյանի որոշմամբ` նախարարի տեղակալ է պաշտոնից ազատվել:
15:26
15 Հոկտեմբերի 2019
Հայաստանը պետք է ակտիվ արձագանքի Թուրքիայի ներխուժմանը Սիրիա. փորձագետներ
Արաբագետ Արմեն Պետրոսյանը և թուրքագետ Հայկ Գաբրիելյանը մամուլի ասուլիս են տվել։
20:05
14 Հոկտեմբերի 2019
Երևանը կոչ է անում գործընկերներին` զերծ մնալ սպառազինությունների մրցավազքին նպաստող քայլերից. ԱԳՆ
Հայաստանը կոչ է անում բոլոր գործընկերներին զերծ մնալ սպառազինությունների մրցավազքին կամ տարածաշրջանում լարվածության աճին անուղղակիորեն նպաստող քայլերից։
18:33
14 Հոկտեմբերի 2019
ՀՀ ԱԳՆ-ն առաջարկեց Իլհամ Ալիևին վերանայել Ռամիլ Սաֆարովի հերոսացումը
Մինչև պատմության վերանայման հայտարարություն անելը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին չէր խանգարի վերանայել Ռամիլ Սաֆարովին հերոսացման մասին որոշումը:
14:04
13 Հոկտեմբերի 2019
Ֆրանսիան դադարեցնում է սպառազինության արտահանումը Թուրքիա
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարել է Թուրքիային սպառազինության մատակարարման դադարեցման մասին