ՌԴ դեսպանը կանչվել է ՀՀ ԱԳՆ «Շաբաթվա լուրեր» հաղորդման առնչությամբ․ հանձնվել բողոքի հայտագիր
15.01.2025,
13:44
Հանդիպման ընթացքում դեսպանին է հանձնվել համապատասխան բողոքի հայտագիր

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր ՀՀ ԱԳ նախարարություն է կանչվել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ–ն, 2025թ. հունվարի 12-ին Ռուսաստանի Դաշնության համառուսաստանյան պետական հեռուստատեսության եթերում թողարկված «Շաբաթվա լուրեր» հաղորդման առնչությամբ, որի ընթացքում հնչեցվել էին արհեստականորեն գեներացված խոսույթներ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ, հունվարի 15-ին ՀՀ ԱԳ նախարարություն է կանչվել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
Հանդիպման ընթացքում դեսպանին է հանձնվել համապատասխան բողոքի հայտագիր: