414.89
4.78
386.52
+19
Եղանակը Երևանում
Հայ

ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի փոխվարչապետերը կքննարկեն Հայաստանի տարածքով երկաթգծի կառուցման տարբերակները

11:00
26 Հունվարի 2021

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը հունվարի 27–ին նախատեսում են հանդիպում անցկացնել Մոսկվայում, որպեսզի քննարկեն Հարավային Կովկասում տրանսպորտային հանգույցների կառուցումը, ՌԲԿ–ին հայտնել է 2 աղբյուր` Ռուսաստանի և Հայաստանի կառավարություններում։ Ռուսական կողմից բանակցություններին կմասնակցի Ալեքսեյ Օվերչուկը, հայկական կողմից` Մհեր Գրիգորյանը, ադրբեջանական կողմից` Շահին Մուստաֆաևը, հայտնել է ռուսական դիվանագիտական աղբյուրը։

ՌԲԿ–ն հայցում է ուղարկել Օվերչուկի ներկայացուցչին, Հայաստանի և Ադրբեջանի կառավարություններին։

Կողմերը պայմանավորվել են ստեղծել նման բանակցային ձևաչափ հունվարի 11–ին` Արցախում ավարտված պատերազմից հետո երեք պետությունների ղեկավարների` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջին անձնական հանդիպման ժամանակ։ Ձևաչափի մասնակիցների գլխավոր խնդիրն է որոշել, թե ինչ է հարկավոր կառուցել կամ վերականգնել տարածաշրջանում տրանսպորային հաղորդակցությունները վերականգնելու համար։

Փոխվարչապետերը պետք է քննարկեն միանգամից մի քանի հնարավոր նախագիծ, մասնավորապես, երկաթգծի կառուցումը Հայաստանի տարածքով, որը կկապի Ադրբեջանն ու Նախիջևանը (ադրբեջանական անկլավ), ինչպես նաև Հայաստանն ու Ռուսաստանը։ Հիմա Նախիջևանի հետ կապվելու համար Ադրբեջանն ունի միայն ավիահաղորդակցություն։

Բաքուն կցանկանար հասնել նաև այնտեղ ավտոմոբիլային մայրուղու կառուցման, ՌԲԿ–ին ասել է ռուսական դիվանագիտական աղբյուրը։ Դրա փոխարեն Հայաստանը պետք է ստանա երկաթուղային կապ Ռուսաստանի հետ։Երկրները չունեն ուղիղ հաղորդակցություն, նախկինում այն իրականացվում էր Վրաստանի տարածքով, սակայն 2008թ.–ի պատերազմից հետո այդ հաղորդակցությունը դադարեցվեց։ Բացի այդ, փոխվարչապետերը կքննարկեն նաև Նախիջևանի տարածքով Հայաստանն ու Իրանը երկաթուղու միջոցով կապելու առաջարկը, նշել է ՌԲԿ–ի զրուցակիցը։

Ադրբեջանն արդեն սկսել է իր տարածքում երկաթգծի հատվածի կառուցումը։ Դեկտեմբերի վերջին Իլհամ Ալիևը նշել է, որ երկրին կպահանջվի առավելագույնը երկու տարի Հորադիզից դեպի Զանգելան ճյուղը կառուցելու համար։

Հունվարի 11–ին կայացած հանդիպման ժամանակ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները պայմանավորվել են, որ աշխատանքային խումբը պետք է մինչև մարտի 1–ը ներկայացնի նախագծերի իրականացման ցանկն ու ժամանակացույցը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
00:00
29 Մայիսի 2023
Փաշինյանը շնորհավորել է Էրդողանին Թուրքիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
Փաշինյանը շնորհավորել է Էրդողանին վերընտրվելու կապակցությամբ
01:10
26 Մայիսի 2023
Ի՞նչ են պայմանավորվել Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը Մոսկվայում. ավարտվել են եռակողմ բանակցությունները Մոսկվայում
Ի՞նչ են պայմանավորվել Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը Մոսկվայում. ավարտվել են եռակողմ բանակցությունները Մոսկվայում
23:47
25 Մայիսի 2023
Մոսկվայում մեկնարկել է Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպումը
Մոսկվայում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը
23:37
25 Մայիսի 2023
Փաշինյան. ՀՀ-ն պատրաստ է սկսել տարածաշրջանի բոլոր տրանսպորտային, տնտեսական կապերն ու հաղորդակցությունների ապաշրջափակումը
Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմամբ, ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ
21:11
25 Մայիսի 2023
Փաշինյանն ու Ալիևը վեճի բռնվեցին Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի ժամանակ. լեզվակռվին միջամտեց Պուտինը (ՎԻԴԵՈ)
Փաշինյանի և Ալիևի միջև լեզվակռիվ տեղի ունեցավ Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի ժամանակ. լեզվակռվին միջամտեց Պուտինը. ՎԻԴԵՈ
15:48
25 Մայիսի 2023
Պուտին. Հայաստանը ԵԱՏՄ–ի շրջանակում համագործակցության գլխավոր շահառուն է
Պուտինը հայտարարել է, որ Հայաստանը ԵԱՏՄ–ի շրջանակում համագործակցության գլխավոր շահառուն է

13:14
25 Մայիսի 2023
Կարևորում ենք հայկական կողմի մասնակցությունը ՀԱՊԿ–ի շրջանակում օպերատիվ և մարտական պատրաստվածության համատեղ միջոցառումներում. Շոյգու
Սերգեյ Շոյգուն կարևորել է հայկական կողմի մասնակցությունը ՀԱՊԿ–ի շրջանակում օպերատիվ և մարտական պատրաստվածության համատեղ միջոցառումներում
12:50
25 Մայիսի 2023
Պուտինն այսօր բանակցություններ կվարի Փաշինյանի և Ալիևի հետ
Վլադիմիր Պուտինը հինգշաբթի երկու առանձին հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որին կհաջորդեն առաջնորդների եռակողմ բանակցությունները
14:57
23 Մայիսի 2023
Մեծ Բրիտանիան հետաքրքրված է տարբեր ուղղություններով կապերի ընդլայնմամբ ՀՀ–ի հետ. Միացյալ Թագավորության պետնախարարը` Փաշինյանին
Լեո Դոքերթին նշել է, որ արդեն իսկ հայտարարվել է Հայաստանի հետ ռազմավարական երկխոսություն սկսելու մասին և հավելել, որ իրենք հետաքրքրված են տարբեր ուղղություններով կապերի ընդլայնմամբ
13:29
22 Մայիսի 2023
Հայաստանը ՌԴ–ի հետ հարաբերությունները խզելու կամ ՌԴ–ին դուրս մղելու որևէ ազդակ Արևմուտքից չի ստանում. Փաշինյան
Դեպք էր տեղի ունեցել, երբ  խաղաղապահի ներկայությամբ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող տրակտորիստ էր սպանվել, ի՞նչ կապ ունի այստեղ Արևմուտքը, ասաց Փաշինյանը
14:10
19 Մայիսի 2023
Ցավոք, հիմա անհնար է հավաստել, որ ՌԴ–ն վերահսկում է Լաչինի միջանցքը. Միրզոյանը` Լավրովին (ՎԻԴԵՈ)
Միրզոյանը Լավրովին հայտարարել է, որ ցավոք, հիմա անհնար է հավաստել, որ ՌԴ–ն վերահսկում է Լաչինի միջանցքը. ՎԻԴԵՈ
15:58
18 Մայիսի 2023
Փաշինյանը հայտնել է, որ սպասվում են մի շարք հանդիպումներ Ադրբեջանի ղեկավարության հետ (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հայտնել է, որ սպասվում են մի շարք հանդիպումներ Ադրբեջանի ղեկավարության հետ. ՎԻԴԵՈ