410.25
6.49
395.12
+6
Եղանակը Երևանում
Հայ

Քննարկվում է ՀՀ–ում և Ադրբեջանում ՀԱՊԿ դիտորդների օգտագործման հնարավորությունը. Լավրով

12:26
30 Սեպտեմբերի 2022

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Քննարկվում է ՀԱՊԿ դիտորդների օգտագործման հնարավորությունը` Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդների պայմանավորվածությունների իրականացման նպատակով բարենպաստ պայմանների ստեղծման համար։ Այս մասին ուրբաթ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարների խորհրդակցության XVIII նիստի ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ–ը։

«Հիմա քննարկվում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության դիտորդների օգտագործման հնարավորությունը` հայ–ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի և Բաքվի ու Երևանի միջև հարաբերությունների կարգավորման, այդ թվում` համապատասխան պայմանագրի ստորագրման շուրջ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդների պայմանավորվածությունների իրականացման նպատակով բարենպաստ պայմաններ ստեղծելու համար», – ասել է նախարարը։

Նրա խոսքով, ԱՊՀ–ի աջակցությունը ևս պահանջված կլիներ։

Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի վերջին ագրեսիայի մասին

Սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ-ն հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել է ինտենսիվ կրակ վարել Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ: Հակառակորդը կիրառել է նաև հարվածային ԱԹՍ-ներ: Հայկական կողմի զոհերի թիվն այս պահի պաշտոնական տվյալներով 135 է, կան բազմաթիվ վիրավորներ: Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 14-ին հայտնել էր, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:57
29 Նոյեմբերի 2022
ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ համանախագահ Ֆիլիպ Ռիքերը կայցելի Երևան
ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, կովկասյան բանակցություններում ԱՄՆ ներկայացուցիչ Ֆիլիպ Ռիքերն Ադրբեջանից կմեկնի Թբիլիսի, այնտեղից էլ՝ Երևան
14:25
29 Նոյեմբերի 2022
Վահե Հակոբյանը և նրա «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը դադարեցնում են գործունեությունը ԱԺ-ում
Վահե Հակոբյանը և նրա «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը դադարեցնում են գործունեությունը ԱԺ-ում
09:52
29 Նոյեմբերի 2022
Բաքուն պատասխանել է խաղաղության պայմանագրի շուրջ Երևանի առաջարկներին. Միրզոյան
Բաքուն պատասխանել է խաղաղության պայմանագրի շուրջ Երևանի առաջարկներին
19:22
28 Նոյեմբերի 2022
Որևէ հնարավոր էսկալացիայի պատասխանատվությունը այս գլխից Ադրբեջանի նախագահը վերցնում է իր վրա. Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարարը հայտարարել է, որ որևէ հնարավոր էսկալացիայի պատասխանատվությունը այս գլխից Ադրբեջանի նախագահը վերցնում է իր վրա
12:46
28 Նոյեմբերի 2022
Ի՞նչ օգնություն է առաջարկում ՀԱՊԿ-ը Հայաստանին. գլխավոր քարտուղարը մանրամասնել է (ՎԻԴԵՈ)
Ի՞նչ օգնություն է առաջարկում ՀԱՊԿ-ը Հայաստանին. գլխավոր քարտուղարը մանրամասնել է. ՎԻԴԵՈ
00:02
26 Նոյեմբերի 2022
Պուտինն առաջարկել է ԱԽ մասնակիցներին քննարկել ՀԱՊԿ երևանյան գագաթնաժողովը և նրա հանդիպումը Փաշինյանի հետ
Պուտինն առաջարկել է ԱԽ մասնակիցներին քննարկել ՀԱՊԿ երևանյան գագաթնաժողովը և նրա հանդիպումը Փաշինյանի հետ
12:17
25 Նոյեմբերի 2022
Այսօր ներկայացնելու եմ պատգամավորի մանդատից հրաժարվելու իմ դիմումը. Արամ Վարդևանյան
Արամ Վարդևանյանը հայտնել է, որ հրաժարվում է պատգամավորի մանդատից
16:13
21 Նոյեմբերի 2022
Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը չի մտնում ՀԱՊԿ իրավասության մեջ. ՌԴ դաշնային խորհրդի փոխխոսնակ
ՌԴ դաշնային խորհրդի փոխխոսնակը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը չի մտնում ՀԱՊԿ իրավասության մեջ
22:14
11 Նոյեմբերի 2022
Փաշինյանը դրական է գնահատում Թուրքիայի նախագահի հետ հանդիպումն
Փաշինյանի խոսքով՝ եթե հաջողվի երրորդ երկրների քաղաքացիների համար բացել Հայաստան-Թուրքիա սահմանը, ապա դա շատ լուրջ առաջընթաց կլինի
12:51
11 Նոյեմբերի 2022
Փաշինյանը մեղադրել է Ալիևին Սոչիի համաձայնագիրը կոպտորեն խախտելու մեջ
Փաշինյանը մեղադրել է Ալիևին Սոչիի համաձայնագիրը կոպտորեն խախտելու մեջ