Պուտինը Փաշինյանին պաշտոնական այցով հրավիրել է Ռուսաստանի Դաշնություն
02.10.2019,
00:31
Պուտինը Փաշինյանին պաշտոնական այցով հրավիրել է Ռուսաստան։
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեքշաբթի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ նրան պաշտոնական այցով հրավիրել է Ռուսաստանի Դաշնություն։ Այս մասին հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
Загружается новость ... "Лево"
Ջերմ և բարեկամական մթնոլորտում անցած առանձնազրուցի ընթացքում Հայաստանի վարչապետն ու Ռուսաստանի նախագահը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես, զրուցակիցներն անդրադարձ են կատարել հայ-ռուսական տնտեսական համագործակցությանը, ռազմաքաղաքական գործընկերության հետագա ամրապնդմանը, տարածաշրջանային նշանակության հարցերի:–0–

