Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել

12.02.2025, 22:38
Պուտինը Թրամփին հրավիրել է Մոսկվա
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են անձնական հանդիպում կազմակերպել, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Պուտինն ասել է Թրամփին ուկրաինական հակամարտության սկզբնական պատճառները վերացնելու անհրաժեշտության մասին Պուտինը համաձայնել է Թրամփի հետ, որ Ուկրաինայում երկարաժամկետ կարգավորմանը հնարավոր է հասնել բանակցությունների միջոցով», - Պեսկովի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ–ը։

Նա ասել է, որ Պուտինի և Թրամփի զրույցը տևել է գրեթե մեկուկես ժամ։

«Պուտինը Թրամփին հրավիրել է Մոսկվա»,- ասել է Պեսկովը։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Թրամփը հայտարարել է, որ Պուտինի հետ «արդյունավետ զրույց» է ունեցել։ ԱՄՆ նախագահը նշել է, որ Պուտինի հետ, ի թիվս այլ հարցերի, քննարկել է Ուկրաինան, Մերձավոր Արևելքը, Իրանի միջուկային ծրագիրը և Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի երկկողմ հարաբերությունները տնտեսական ոլորտում։

«Պուտինի հետ զրույցում Թրամփը հանդես է եկել Ուկրաինայում ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցման օգտին։ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Պուտինի հետ պայմանավորվել են այցերի փոխանակման շուրջ», – հայտնում է գործակալությունը։