ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հեռախոսազրույցը, երկուշաբթի հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Քննարկվել են ռուս–ադրբեջանական ակտիվ զարգացող համագործակցությանն առնչվող հարցերն ու առաջիկա կապերը տարբեր մակարդակներում», – նշվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ շաբաթ օրը` հունիսի 1–ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զանգահարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ շնորհավորել և բարեմաղթանքներ հղել ՀՀ վարչապետին տարեդարձի կապակցությամբ:–0–