ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի անդամներին առաջարկել է քննարկել մի շարք հարցեր ՀԱՊԿ գագաթնաժողովի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման արդյունքներով։
«Խոսելու բան կա: Դուք գիտենք, որ ես վերջերս Հայաստանում էի, որտեղ անցկացվեց ՀԱՊԿ գագաթնաժողովը: Բազմակողմ ձևաչափով, իսկ հետո Հայաստանի ղեկավարության հետ հանդիպմանը մի քանի հարցեր կային, որոնք կոլեկտիվ քննարկում են պահանջում, եկեք խոսենք այդ մասին»,- ասել է Պուտինը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
ՀԱՊԿ գագաթնաժողովի շրջանակում Փաշինյանի հետ երկկողմ բանակցությունների արդյունքներին հաջորդած ճեպազրույցում ՌԴ նախագահն ասել է, որ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կրում են դաշնակցային բնույթ, ունեն հին ու խորը արմատներ։
Փաշինյանն իր հերթին նշել է, որ երկկողմ տնտեսական հարաբերությունները զարգանում են արագ տեմպերով։
Միաժամանակ, գագաթնաժողովի արդյունքներով, հիմնական քննարկումից հետո ՀՀ վարչապետը հայտարարեց, որ հրաժարվում է ստորագրել «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի և Հայաստանի Հանրապետությանը օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին հռչակագրերը» նախագիծը՝ հաշվի առնելով Ադրբեջանի ագրեսիան:-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում