ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի./Նովոստի–Արմենիա/. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանի հետ, հաղորդում է Կրեմլի պաշտոնական
կայքը։
Загружается новость ... "Лево"
«Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է Մոսկվայում հունվարի 11–ին կայացած Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների եռակողմ հանդիպման հիմնական արդյունքների մասին, որի ժամանակ քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հարցով 2020թ.–ի նոյեմբերի 9–ի Հայտարարության իրականացման ընթացքը», – նշվում է հաղորդագրության մեջ։
Ընդգծվել է, որ կայացած բանակցությունների գլխավոր արդյունքներից էր, որ Ադրբեջանն ու Հայաստանը հաստատեցին հարաբերությունների կարգավորման հակվածությունը, պրակտիկ փոխգործակցության պատրաստակամությունը`խաղաղ կյանքի կարգավորման, տնտեսական և տնարսպոտային կապերի ապաշրջափակման նպատակով։ Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի ընդհանուր կայունացումը` հաջողվեց համաձայնեցնել մի շարք կարևոր քայլեր այդ ուղղությամբ։
«Ռեջեփ Թայիպ Էրդողանն իր կողմից աջակցել է Ռուսաստանի ջանքերին ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, կողմ է արտահայտվել Ռուսաստանի և Թուրքիայի գործողությունների համակարգման շարունակությանը, այդ թվում` ելնելով տարածաշրջանի տնտեսական զարգացման և փոխշահավետ նախագծերի առաջխաղացման շահերից», – նշվում է հաղորդագրության մեջ։
Առանձին անդրադարձ է կատարվել հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների դադարեցման և վերահսկման ռուս–թուրքական կենտրոնի ձևավորման որոշ ասպեկտներին։–0–