413.4
5.18
389.34
+8
Եղանակը Երևանում
Հայ

Պուտինի, Փաշինյանի և Ալիևի շփումները եռակողմ հայտարարության ստորագրման օրը նախատեսված չեն.Պեսկով

15:05
09 Նոյեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոնտակտները նախատեսված չեն Արցախի հարցով եռակողմ հայտարարության ստորագրման 1–ամյակին։ Այս մասին այսօր լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ–ը։

«Ինչ վերաբերում է Բաքվի և Երևանի հետ շփումներին, ապա Մոսկվայի հետ դա տեղի է ունենում տարբեր մակարդակներում և բացառապես կանոնավոր հիմքով։ Ինչ վերաբերում է շփմանը երեքով, մենք ձեզ կտեղեկացնենք, եթե նման պայմանավորվածություն ձեռք բերվի։ Հիմա որևէ կոնկրետ բան չկա», – նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։

Պեսկովը երկուշաբթի լրագրողներին հայտնել է, որ Պուտինի, Ալիևի և Փաշինյանի տեսակապի հստակ ամսաթիվը որոշված չէ, բայց այդ ուղղությամբ աշխատանքն իրականացվում է։ Ավելի վաղ նա «Ինտերֆաքսին» հայտարարել է, որ այս շաբաթ նախատեսված է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների հանդիպումը։

Պեսկովը նաև հայտարարել է, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարությունը չափազանց կարևոր է, դրա նշանակությունը դժվար է գերագնահատել։

«Մեկ տարվա վաղեմության փաստաթղթերը չափազանց կարևոր են, կարևոր են և Ադրբեջանի, և Հայաստանի համար` որպես փաստաթղթեր, որոնք թույլ են տվել դադարեցնել պատերազմն ու կանգնել տարածաշրջանային տնտեսության և ենթակառուցվածքի խաղաղ զարգացման ճանապարհին», – ասել է Կրեմլի ներկայացուցիչը` պատասխանելով մամուլի համապատասխան հարցին։

Նրա խոսքով, ռուս խաղաղապահները, ռուսական զորակազմը կատարում են իրենց գործառույթները տարածաշրջանում, ապահովում են անվտանգությունը, իրականացնում են հրադադարի ռեժիմի մոնիթորինգ, փախստականների վերադարձի գործընթացը։

«Դա չափազանց կարևոր է։ Այդ պատճառով ստորագրված փաստաթղթերի նշանակությունը դժվար է գերագնահատել», – ընդգծել է Պեսկոըվ։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:57
28 Փետրվարի 2023
ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները
15:19
28 Փետրվարի 2023
Ալեն Սիմոնյանը Մոսկվային զսպվածության կոչ է արել (ՎԻԴԵՈ)
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ ավել է համարում Մոսկվայի ջղաձգումները և նյարդային արձագանքները. ՎԻԴԵՈ
23:13
27 Փետրվարի 2023
ՌԴ-ն ողջունում է այլ երկրների ցանկացած ջանք Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման համար. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը ողջունում է այլ պետությունների ցանկացած ջանք, որն ուղղված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը
23:57
23 Փետրվարի 2023
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
15:10
23 Փետրվարի 2023
Մոսկվան Երևանին և Բաքվին է փոխանցել խաղաղ գործընթացի սկզբունքների վերաբերյալ ռուսական նկատառումները. ՌԴ ԱԳՆ
Մոսկվան Երևանին և Բաքվին է փոխանցել խաղաղ գործընթացի սկզբունքների վերաբերյալ ռուսական նկատառումները
13:14
23 Փետրվարի 2023
Լաչինի միջանցքը բացելու կոնկրետ գործողությունների բացակայությունն Ադրբեջանի կողմից կարող է և պիտի հանգեցնի կոնկրետ միջազգային հետևանքների. Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Լաչինի միջանցքը բացելու կոնկրետ գործողությունների բացակայությունն Ադրբեջանի կողմից կարող է և պիտի հանգեցնի կոնկրետ միջազգային հետևանքների
14:46
21 Փետրվարի 2023
Հայ–թուրքական սահմանի բացումն առաջին հերթին ձեռնտու է Ադրբեջանին. արևելագետ (ՎԻԴԵՈ)
Փորձագետը կարծում է, որ հայ-թուրքական սահմանի բացումն առաջին հերթին ձեռնտու է Ադրբեջանին, որի քաղաքացիները կկարողանան անխոչընդոտ տեղափոխվել Թուրքիա. ՎԻԴԵՈ
22:01
20 Փետրվարի 2023
Ռուսաստանը Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությունը դիտարկում է որպես ՌԴ-ն տարածաշրջանից դուրս մղելու փորձ. Զախարովա
Զախարովան մեկնաբանել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործարկումը
21:09
18 Փետրվարի 2023
Բլինքեն. Երևանն ու Բաքուն խաղաղության հասնելու «պատմական հնարավորություն» ունեն
Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության հասնելու «պատմական հնարավորություն» ունեն, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը
21:01
18 Փետրվարի 2023
Հայտնի է, թե ինչ են քննարկել Փաշինյանը, Ալիևն ու Բլինքենը Մյունխենում (ՎԻԴԵՈ)
Հայտնի է, թե ինչ են քննարկել Փաշինյանը, Ալիևն ու Բլինքենը Մյունխենում. ՎԻԴԵՈ
10:15
17 Փետրվարի 2023
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կապահովի խաղաղություն և կայունություն տարածաշրջանում. Ռուբինյան
Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը կապահովի կայունություն և խաղաղություն տարածաշրջանում, տնտեսական համագործակցություն, ինչպես նաև գործընկերություն այլ ոլորտներում, հայտարարել է Ռուբինյանը թուրքական հրատարակությանը տված հարցազրույցում
00:02
17 Փետրվարի 2023
NASA-ի hայտնի տիեզերագնացը հրաժարվել է մասնակցել Բաքվում կայանալիք Միջազգային տիեզերագնացության կոնգրեսին Հայաստանի դեմ Բաքվի ագրեսիայի պատճառով
NASA-ի hայտնի տիեզերագնացը հրաժարվել է մասնակցել Բաքվում կայանալիք Միջազգային տիեզերագնացության կոնգրեսին Հայաստանի դեմ Բաքվի ագրեսիայի պատճառով