625.26
6.93
520.88
+20
Եղանակը Երևանում
Հայ

Փոխվարչապետն անդրադարձել է ԵԱՏՄ նիստին Ադրբեջանի հնարավոր մասնակցության հարցին

17:53
16 Ապրիլի 2021

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն անդրադարձել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի առաջիկա նիստին Ադրբեջանի հնարավոր մասնակցության մասին տեղեկություններին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գրիգորյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է, որ մոտ ժամանակներս այդ հարցով կհայտնեն դիրքորոշումը:

Հարցին՝ հնարավո՞ր է, որ Ադրբեջանի մասնակցության հարցով վետո դրվի՝ Գրիգորյանը պատասխանել է, որ իհարկե հնարավոր է, սակայն դա գործընթաց է, որի շրջանակներում դիրքորոշումը կհայտնեն:
«Դա վետո չէ, դա համաձայնեցնելու կամ չհամաձայնեցնելու խնդիր է, որն ունի ֆորմալ գործընթաց, որը մոտ օրերս կավարտվի, և ես անձամբ դրա մասին ձեզ տեղյակ կպահեմ, որտեղ նշված կլինեն նաև համաձայնություն չտալու հիմքերը», – ասել է նա:

Հարցին, թե արդյոք Ադրբեջանի մասնակցությանը համաձայնություն տալու համար գերիների վերադարձի հարցը նախապայման չի՞ դրել Հայաստանը, այդ առիթը կօգտագործվի՞՝ նա հարցով պատասխանեց՝ ո՞ւմ առջև: Գրիգորյանի կարծիքով՝ Մոսկվայի հետ, այդ թվում՝ գերիների հարցը քննարկվում է կոնստրուկտիվ ձևաչափով, և ինքը հուսով է, որ լուծումներ կլինեն. «Եթե սա դուք համարում եք ևս մեկ առիթ, նշանակում է, որ այդ առիթը կօգտագործվի»:

Հստակեցնող հարցին, թե կառավարությունը համարու՞մ է սա ևս մեկ առիթ՝ Ադրբեջանում պահվող գերիների հարցը բարձրացնելու համար՝ նա ասել է. «Դա իհարկե ամենակարևոր հարցն է, և մեր կյանքում ցանկացած իրադարձություն առիթ է, որ այդ հարցը քննարկենք ու բարձրացնենք»:

Ավելի վաղ ռուսական PБK հեռուստաալիքն իր տեղեկություններով հայտնել էր, թե ԵԱՏՄ անդամ պետությունները քննարկում են միջկառավարական խորհրդի ապրիլի 29-ին նախատեսվող նիստին Ադրբեջանի պատվիրակության մասնակցության հնարավորությունը։–0–
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:30
04 Մայիսի 2021
Սիրիացի վարձկան ահաբեկիչները դատապարտվեցին ցմահ ազատազրկման
Սիրիայի քաղաքացիները դատապարտվել են Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններում որպես վարձկան-ահաբեկիչներ ներգրավվելու համար
14:39
27 Ապրիլի 2021
Ալիևը «Սոսիների պուրակու՞մ» է. ՀՀ–ում մեկնաբանել են Ադրբեջանի նախագահի սկանդալային լուսանկարը (ՖՈՏՈ)
Ալիևը «Սոսիների պուրակու՞մ» է. ՀՀ–ում մեկնաբանել են Ադրբեջանի նախագահի սկանդալային լուսանկարը.ՖՈՏՈ
14:58
26 Ապրիլի 2021
Կրեմլը մեկնաբանել է Վաշինգտոնի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը
Կրեմլը մեկնաբանել է Վաշինգտոնի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը
10:15
25 Ապրիլի 2021
Թուրքիայի ԱԳՆ–ն արձագանքել է ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը
Թուրքիայի ԱԳՆ–ն արձագանքել է ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը
00:50
25 Ապրիլի 2021
Բայդենի կողմից Ցեղասպանության ճանաչումից հետո թուրք գործիչը կոչ է արել փակել «Ինջիրլիք» ամերիկյան ավիաբազան
ԱՄՆ նախագահի կողմից Ցեղասպանության ճանաչումից հետո թուրք գործիչը կոչ է արել փակել «Ինջիրլիք» ամերիկյան ավիաբազան
14:20
24 Ապրիլի 2021
ԵԽ փոխնախագահը կոչ է արել Եվրամիության բոլոր երկրներին ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Եվրախորհրդարանի փոխնախագահը կոչ է արել Եվրամիության բոլոր երկրներին ճանաչել Հայոց ցեղասպանությունը
00:22
24 Ապրիլի 2021
Բայդենը տեղեկացրել է էրդողանին, որ ճանաչելու է Հայոց ցեղասպանությունը. Bloomberg
Բայդենը տեղեկացրել է էրդողանին, որ ճանաչելու է Հայոց ցեղասպանությունը. Bloomberg
17:49
23 Ապրիլի 2021
Թուրքիայի նախագահն արձագանքել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ԱՄՆ–ի հնարավոր պլաններին
Էրդողանն արձագանքել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ԱՄՆ–ի հնարավոր պլաններին
14:54
23 Ապրիլի 2021
Իսրայելը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. The Jerusalem Post
Որպեսզի վստահ լինենք, որ աշխարհում այլևս կոտորածներ չեն լինելու, պետք է կոչենք իրերն իրենց անուններով. այս մասին ասվում է իսրայելական The Jerusalem Post-ի խմբագրականում, որը վերնագրված է. «Իսրայելը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը»
19:46
22 Ապրիլի 2021
Զախարովան մեկնաբանել է Ալիևի հայտարարությունը ուժի կիրառմամբ «Զանգեզուրի միջանցքի» բացման մասին
ՌԴ ԱԳՆ–ն մեկնաբանել է Ալիևի հայտարարությունը ուժի կիրառմամբ «Զանգեզուրի միջանցքի» բացման մասին
11:41
22 Ապրիլի 2021
«Ազատագրում» շարժման ակտիվիստներն իրենց կապել են կառավարության շենքի դարպասներին, ոստիկանությունը «բոլգարկա» է կիրառել
«Ազատագրում» շարժման ակտիվիստներն իրենց կապել են կառավարության շենքի դարպասներին, ոստիկանությունը «բոլգարկա» է կիրառել
18:59
14 Ապրիլի 2021
Լենա Նազարյանը փախավ լրագրողներից` չպատասխանելով այն հարցին, թե ինչու էին ծափահարում Փաշինյանին (ՎԻԴԵՈ)
ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը փախավ լրագրողներից` չպատասխանելով այն հարցին, թե ինչու էին ծափահարում Փաշինյանին. ՎԻԴԵՈ