Պլանավորվում է Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորների այցը Երևան
17.02.2022,
14:44
ԱԺ-ից հայտնեցին, որ պլանավորվում է Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորների այցը Երևան
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Փետրվարի 21-22-ին Երեւանում տեղի կունենան Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի և հանձնաժողովների նիստերը:
Ինչպես հայտնում են ԱԺ-ից նիստերին կմասնակցեն Արևելյան գործընկերության երկրների խորհրդարանների և Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ: Պլանավորվում է Եվրոպական խորհրդարանի, ինչպես նաև Ադրբեջանի, Ուկրաինայի, Վրաստանի խորհրդարանների պատգամավորների այցը Երևան:
«Եվրանեսթի Քաղաքական հարցերի, մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերի, Էներգետիկ անվտանգության հարցերի, Տնտեսական ինտեգրման, իրավական մոտարկման և ԵՄ քաղաքականությունների հետ համապատասխանեցման հարցերի, Սոցիալական հարցերի, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակությանհարցերի հանձնաժողովների նիստերը կանցկացվեն փետրվարի 22-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում», - նշվում է ՀՀ ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչության հաղորդագրության մեջ:-0-
Загружается новость ... "Лево"