ԵՐԵՎԱՆ, 22 մարտի./Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանի կողմից միջուկային զենքի օգտագործումը նախատեսվում է ազգային անվտանգության հայեցակարգով երկրի գոյության սպառնալիքի դեպքում։ Այս մասին,
ՏԱՍՍ–ի հաղորդմամբ, երեքշաբթի հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Մենք ունենք ազգային անվտանգության հայեցակարգ։ Այնտեղ դուք կարող եք կարդալ բոլոր հիմքերի մասին միջուկային զենքի օգտագործման համար։ Եթե կա սպառնալիք մեր երկրի գոյությանը, այն կարող է օգտագործվել` հայեցակարգին համապատասխան։ Կան մի շարք այլ հիմքեր, որոնք թվարկված են տեքստում», – ասել է նա` պատասխանելով այն հարցին, թե կարելի՞ է ամբողջությամբ բացառել Ռուսաստանի կողմից միջուկային զենքի օգտագործումը։ –0–