ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի բողոքի ցույցերը, որոնց ժամանակ ընդդիմությունը պահանջում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, երկրի ներքին գործն են, սակայն Ռուսաստանը շահագրգռված է այդ ժամանակահատվածի ավարտով, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է
ՌԲԿ–ն։
«Շահագրգռված ենք, որպեսզի Հայաստանում այդ ժամանակահատվածը որքան հնարավոր է շուտ ավարտվի և կրկին հաստատվի կայունության ժամանակաշրջան, որը թույլ կտա փուլ առ փուլ առաջ շարժվել այն երկկողմ պայմանավորվածությունների ուղղությամբ (Լեռնային Ղարաբաղի մասին), որոնք եզրափակվել են ՌԴ նախագահի մասնակցությամբ», – ասել է Պեսկովը։–0–