540.61
6.49
479.14
-3
Եղանակը Երևանում
Հայ

Պեսկովը մեկնաբանել է հայ–ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի մասին գաղտնազերծված աղմկահարույց փաստաթուղթը

18:23
21 Մայիսի 2021

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի./Նովոստի–Արմենիա/. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով ՀՀ վարչապետի պաշտոնակատան Նիկոլ Փաշինյան, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Դմիտրի Պուտինի և Իլհամ Ալիևի «հայտարարության» տեքստը, որը հայտնվել է սոցցանցերում, կոչ է արել զուսպ վերաբերվել նման «խենթ հրապարակումներին» և կողմնորոշվել պաշտոնական աղբյուրներով, քանի որ սա փխրուն սուբստանցիա է, և շատ լուրջ ջանքեր են գործադրվում իրավիճակը կարգավորելու համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Загружается новость ... "Лево"

«Ընդհանուր առմամբ սա այնքան փխրուն սուբստանցիա է, և գործադրվում են այնքան լուրջ ջանքեր այդ իրավիճակը կարգավորելու համար, որ պետք է շատ զուսպ վերաբերվել նման խենթ հրապարակումներին և կողմնորոշվել միայն պաշտոնական աղբյուրներով», – հայտարարել է Պեսկովը` մեկնաբանելով սոցցանցերում հայտնված եռակողմ հայտարարության տեքստը։

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը հրապարակել է «գաղտնի փաստաթուղթ» հայ–ադրբեջանական սահմանի դեմարկացիայի մասին, որով նախատեսվում է Ադրբեջանին փոխանցել մի շարք հայկական գյուղեր։ Նրա խոսքով, եռակողմ հայտարարության տեքստն արդեն համաձայնեցված է և պատրաստ է ստորագրման Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի նախագահների կողմից։ Փաստաթղթով նախատեսվում է ստեղծել հայ–ադրբեջանական հանձնաժողով սահմանների դելիմիտացիայի հարցով և Ադրբեջանին փոխանցել 6 հայկական գյուղ (5–ը` Տավուշում, 1–ն` Արարատում)։ Նրա խոսքով, նախատեսվում է հայտարարությունը ստորագրել մինչև հունիսի 30–ը։ Մինասյանի տեղեկություններով, ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հրաժարվել է որևէ առնչություն ունենալ այս փաստաթղթի հետ՝ նշելով, որ ԱԳՆ-ն դեմ է դրան: ՀՀ վարչապետի պաշտոնակար Նիկոլ Փաշինյանն իր հերթին հայտարարել է. «Այն լուծումները, որոնք այս պահին միջազգային գործընկերների հետ ձեռք են բերվել նախնական համաձայնություններով՝ 100 տոկոսով համապատասխանում են Հայաստանի շահերին, ոչ թե 99.9, այլ 100 տոկոսով։ Եթե Ադրբեջանն այդ պայմանավորվածություններն իրագործի եւ այն պայմաններում, ինչ որ խոսել ենք, այո՛, ես այդ թուղթը ստորագրելու եմ, որովհետեւ դա 100 տոկոսով համապատասխանում է ՀՀ ազգային շահերին: Ես այդ թուղթը պարզապես չեմ հրապարակի, որովհետեւ կոռեկտ չէ, աշխատանքային թուղթ է, բանակցություններ են ընթանում, առաջարկներ կան և այլն»։–0–

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:04
19 Դեկտեմբերի 2021
Հայտնի է Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցչի անունը
Հայտնի է Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցչի անունը
18:48
18 Դեկտեմբերի 2021
Սերժ Սարգսյանը վերընտրվեց ՀՀԿ նախագահ
Սերժ Սարգսյանը վերընտրվեց ՀՀԿ նախագահ
14:19
17 Դեկտեմբերի 2021
Հայ–թուրքական հարաբերությունների կարգավորում անհրաժեշտ է, բայց արդյունավետ չէ ոչ բովանդակային, ոչ ընտրված ժամանակի տեսանկյունից. Վանեցյան
Վանեցյանը մեկնաբանել է հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը
12:45
17 Դեկտեմբերի 2021
ԱԳՆ–ն մեկնաբանել է Ադրբեջանին ԵԱՏՄ դիտորդի կարգավիճակ տալու հարցը
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է Ադրբեջանին ԵԱՏՄ դիտորդի կարգավիճակ տալու հարցը
14:08
16 Դեկտեմբերի 2021
Հայաստանում թուրք դիվերսանտ է հայտնվել. Թևանյան (ՎԻԴԵՈ)
«Հայաստանում է հայտնվել թուրքական դիվերսանտ։ Ավելի կոնկրետ՝ նա Երևանում է, իսկ ավելի ստույգ՝ ԱԺ շենքում», – հայտարարել է Թևանյանը. ՎԻԴԵՈ
11:06
16 Դեկտեմբերի 2021
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ԱՄՆ–ում հանդիպել է Բայդենի Ազգային անվտանգության հարցերով խորհրդականի հետ. ի՞նչ են քննարկել
Արմեն Գրիգորյանն ԱՄՆ–ում հանդիպել է Բայդենի Ազգային անվտանգության հարցերով խորհրդականի հետ. ի՞նչ են քննարկել
10:26
16 Դեկտեմբերի 2021
Փաշինյանն ու Ալիևը կրկին հանդիպել են
Փաշինյանն ու Ալիևը կրկին հանդիպել են
12:22
15 Դեկտեմբերի 2021
Փաշինյանը Twitter–ում «թեգ» է արել Ալիևին
Փաշինյանը Twitter–ում «թեգ» է արել Ալիևին
11:33
15 Դեկտեմբերի 2021
Բրյուսելում Փաշինյանն ու Ալիևը նաև առանձնազրույց են ունեցել. Միշելը նրանց մի պահ մենակ է թողել
Բրյուսելում Փաշինյանն ու Ալիևը նաև առանձնազրույց են ունեցել. Միշելը նրանց մի պահ մենակ է թողել
00:11
15 Դեկտեմբերի 2021
ՀՀ պատվիրակությունը տապալել է ՄԱԿ-ում Ադրբեջանի կազմակերպած հակահայկական միջոցառումը
ՀՀ պատվիրակությունը տապալել է ՄԱԿ-ում Ադրբեջանի կազմակերպած հակահայկական միջոցառումը
20:46
14 Դեկտեմբերի 2021
Փաշինյանը մեղադրել է Ադրբեջանին տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը փակուղի մտցնելու մեջ
Փաշինյանը հայտարարություն է տարածել Ալիևի հետ հանդիպումից առաջ
13:50
14 Դեկտեմբերի 2021
Թուրքիան փորձում է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ` Բայդենին գոհացնելու համար. Bloomberg
Bloomberg–ը գրում է, որ Թուրքիան փորձում է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ` Բայդենին գոհացնելու համար