ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր շնորհավորել է Ռեջեփ Թայիպ Էրդողանին՝ Թուրքիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:
Այս մասին Փաշինյանը գրել է Twitter-ի իր միկրոբլոգում:
«Ակնկալում եմ շարունակել համատեղ աշխատանքը մեր երկրների միջև հարաբերությունների լիարժեք կարգավորման համար»,- գրել է Փաշինյանը:
Թուրքիայի ԿԸՀ ղեկավար Ահմեդ Ինները հայտարարել է, որ քվեաթերթիկների 99,75%-ի մշակումից հետո Էրդողանը ստացել է ձայների 52,1%-ը, և այդպիսով նա վերընտրվել է նոր ժամկետով։
Նրա մրցակիցը՝ ընդդիմության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն, հավաքել է ձայների 47,9%-ը։-0-
