440.28
4.2
418.52
+8
Եղանակը Երևանում
Հայ

Փաշինյանը ներկայացրել է, թե ինչ է Հայաստանն առաջարկել Ադրբեջանին և կա, արդյոք, արձագանք (ՎԻԴԵՈ)

21:55
24 Հունվարի 2022
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկուշաբթի առցանց ասուլիսի ժամանակ պատասխանել է այն հարցին, թե սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի վերաբերյալ կոնկրետ ինչ առաջարկներ է Հայաստանը ներկայացրել Ռուսաստանին և Ադրբեջանին։

«Առաջարկները փոխանցել ենք ՌԴ-ի մեր գործընկերներին, ենթադրում եմ՝ ռուսական կողմն Ադրբեջանին էլ է փոխանցել, բայց մենք էլ նաև ուղիղ Ադրբեջանին ենք փոխանցել դրանք, և այն, որ այդպիսի առաջարկներ լինելու են, այդ մասին Ադրբեջանի նախագահին տեղեկացրել եմ Բրյուսելի հանդիպման ժամանակ: Առաջարկները ոչ թե հենց դեմարկացիայի մասին են, այլ հետևյալի՝ Բրյուսելում կողմերը պայմանավորվել են հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության մակարդակը բարձրացնելու վեարբերյալ և գործը տանել դելիմիտացիայի և դեմարկացիայի երկկողմ հանձնաժողովի ձևավորմանը», - ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով, Հայաստանի առաջարկը վերաբերում է հենց անվտանգության միջոցառումներին, ինչի մեջ գլոբալ առումով ոչ մի գաղտնիք չկա։ Դրանք այն առաջարկներն են, որոնց մասին դեռ մայիսին են խոսել՝ հայելային հետքաշման մասին է խոսքը։

«Դա աշխատանքային փաստաթուղթ է, որի մասին մեր ռուսաստանցի, ադրբեջանցի և միջազգային գործընկերներին մենք տեղյակ ենք պահել», - ասաց Փաշինյանը:

Նա հայտարարեց, որ չի առաջարկվում սահմաններն առանց պահպանության թողնել: Դեմարկացիան և դելիմիտացիան հնարավոր չեն, երբ սահմանին կայունություն չունեն:

«Ադրբեջանի կողմից հրապարակային արձագանք կա, և կա հրապարակային պատասխան։ Ադրբեջանը, ըստ էության, հենց այդ առաջարկների փաթեթին էր արձագանքել՝ ասելով, որ դեմարկացիան և դելիմիտացիան պետք է առանց նախապայմանների տեղի ունենան, ինչին ի պատասխան ՀՀ ԱԳՆ-ն արձանագրեց, որ Հայաստանը որևէ նախապայման չունի, և խոսքը ոչ թե նախապայմանի, այլ պայմանավորվածությունները կյանքի կոչելու մեխանիզմների մասին է։ Հայաստանը, չի փորձել այնպիսի փաստաթուղթ ձևակերպել, որը զուտ հայկական կողմի տեսակետն արտահայտի, այլ փորձ է արվել քննարկումներից ռացիոնալ առաջարկները դուրս բերել և ձևակերպել փոխադարձ ընդունելի առաջարկ: Քննարկումները շարունակվում են, մենք չենք ուզում շատ դետալներ բացահայտելով՝ խաթարել աշխատանքային քննարկումը։ Կարծում ենք, որ դեմարկացիայի և դելիմիտացիայի հանձնաժողովն օր առաջ պետք է ձևավորվի՝ ինչքան շուտ, այդքան՝ լավ։ Այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք ենք բերել, ինչքան շուտ կատարվեն, այնքան լավ», - ասաց Փաշինյանը:

Ինչ վերաբերում է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի այն հայտարարությանը, որ Եվրամիությունն իրավիճակի լիցքաթափման մի քանի տարբերակներ է կողմերին առաջարկել, Փաշինյանը նկատեց, որ եղել են հանդիպումներ Սոչիում, հետո՝ Բրյուսելում:

«Դրանց արդյունքում փորձել ենք դուրս բերել էն հնարավոր ընդհանուր մոտեցումները, որոնք արձանագրվել են, և այն առաջարկը, որը արել ենք, որում հընթացս որոշակի նյուանսներ են փոխվել, ներառում են Սոչիի և Բրյուսելի քննարկումները։ Առաջարկը մենք ենք ձևակերպել, բայց դրանց հեղինակային իրավունքը մեզ չի պատկանում, որովհետև դա քննարկումների արդյունք է՝ նաև Ռուսաստանն է նկատառումներ արել, ավելին՝ դրանք արտահայտում են նաև Ադրբեջանի, Հայաստանի, ԵՄ-ի որոշակի դիտարկումներ», - ասաց Փաշինյանը:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:06
05 Հոկտեմբերի 2023
Միշելը հոկտեմբերի վերջին Փաշինյանին և Ալիևին հրավիրել է Բրյուսել
Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրավիրել է հանդիպման հոկտեմբերի վերջին Բրյուսելում
16:20
05 Հոկտեմբերի 2023
Եվրոպական խորհրդարանը բանաձև է ընդունել, որով կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի իշխանությունների դեմ
Եվրոպական խորհրդարանը բանաձև է ընդունել, որով կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի իշխանությունների դեմ
16:01
05 Հոկտեմբերի 2023
Եվրահանձնաժողովի նախագահ. ՀՀ–ին կտրամադրվի ավելի քան 25մլն. եվրո օգնություն Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայից հետո
Եվրահանձնաժողովի նախագահը հայտարարեց, որ ՀՀ–ին կտրամադրվի ավելի քան 25մլն. եվրո օգնություն Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայից հետո
15:50
05 Հոկտեմբերի 2023
Ադրբեջանը չի կարող տարածքային պահանջներ ունենալ Հայաստանի նկատմամբ. Միշել
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն Ալիևին ասել է, որ Ադրբեջանը չի կարող տարածքային պահանջներ ունենալ Հայաստանի նկատմամբ
14:37
05 Հոկտեմբերի 2023
Ադրբեջանը 4 ամսով կալանավորեց Արցախի երկու նախկին նախագահներին ու ԱԺ նախկին խոսնակին
Ադրբեջանը 4 ամսով կալանավորեց Արցախի երկու նախկին նախագահներին ու ԱԺ նախկին խոսնակին
14:17
05 Հոկտեմբերի 2023
Ալիևի դեմարշը նշանակում է, որ իրենք միայն Արցախով չեն բավարարվելու և լրացուցիչ պահանջ են ներկայացրել ՀՀ իշխանություններին. ընդդիմադիր պատգամավոր
Պատգամավորը նշել է, որ սա ճիշտ այն է, ինչի մասին իրենք տարիներ ի վեր զգուշացնում են, որ միայն Արցախը խժռելով Ադրբեջանը չի բավարարվելու
19:37
04 Հոկտեմբերի 2023
Վալերի Բուայեն դիմակահանդես է անվանել ՄԱԿ-ի ներկայացուցիչների այցը Լեռնային Ղարաբաղ
ԼՂ այց կատարած ՄԱԿ-ի առաքելության կազմում ընդգրված են եղել Թուրքիայի, Պակիստանի, Ալբանիայի, Հունգարիայի և Ռուսաստանի ներկայացուցիչները
15:54
04 Հոկտեմբերի 2023
Նրանք ՀՀ քաղաքացիներ են. ՌԴ ԱԳՆ–ն` Արցախի նախկին նախագահների ձերբակալության մասին
ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Ադրբեջանի կողմից Արցախի նախկին նախագահների ձերբակալությունը
14:50
04 Հոկտեմբերի 2023
Քննարկվում է տրանսպորտային նախագիծ, որը Սյունիքի մարզով Ադրբեջանը կապում է Նախիջևանի հետ. Զախարովա
Զախարովան այսօր հայտարարեց, որ քննարկվում է տրանսպորտային նախագիծ, որը Սյունիքի մարզով Ադրբեջանը կապում է Նախիջևանի հետ
14:12
04 Հոկտեմբերի 2023
Ալիևը հրաժարվել է Գրանադայում նախատեսված հնգակողմ հանդիպումից` Փաշինյանի մասնակցությամբ. ԶԼՄ
Ալիևը հրաժարվել է Փաշինյանի հետ հանդիպումից
13:04
04 Հոկտեմբերի 2023
POLITICO–ն հայտնել է ԵՄ–ի, ՌԴ–ի և ԱՄՆ–ի գաղտնի բանակցությունների մասին Արցախում Ադրբեջանի վերջին ագրեսիայից մի քանի օր առաջ
POLITICO–ն հայտնել է ԵՄ–ի, ՌԴ–ի և ԱՄՆ–ի գաղտնի բանակցությունների մասին Արցախում Ադրբեջանի վերջին ագրեսիայից մի քանի օր առաջ
11:50
04 Հոկտեմբերի 2023
ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել Արցախի առաջնորդների ձերբակալությունների կապակցությամբ
ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել Արցախի առաջնորդների ձերբակալությունների կապակցությամբ