Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա. կհանդիպի Մակրոնի հետ

03.10.2024, 08:50
Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա
Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա. կհանդիպի Մակրոնի հետ
 ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 3-5-ն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն, հայտնում է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:
 
Այցի շրջանակում ՀՀ վարչապետը հանդիպումներ է ունենալու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և վարչապետ Միշել Բարնիեի հետ:
 
Նիկոլ Փաշինյանը կմասնակցի նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հերթական գագաթնաժողովին: