526.81
7.46
477.4
+6
Եղանակը Երևանում
Հայ

Փաշինյանը մեկնաբանել է Արցախի նախագահի երաշխավորությունը Քոչարյանի համար

18:54
17 Մայիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ նա տեղյակ է եղել այն մասին, որ Արցախի նախագահ Բակո Սահակյանը դիմելու է դատարան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու խնդրանքով, սակայն նա մտադիր չէ միջամտել այդ հարցերին, հաղորդում է ՏԱՍՍ–ը։

«Նա հրապարակային դիմումից մեկ օր առաջ տեղեկացրել է ինձ, և ես իմ վերաբերմունքն եմ արտահայտել այդ հարցի շուրջ։ Բարոյական տեսակետից ես դրան նորմալ են վերաբերվում, իսկ քաղաքական տեսակետից ծագում են որոշ հարցեր։ Ինչպե՞ս Ղարաբաղի դատարանում կվերաբերվեին, եթե ես փորձեի որևէ մեկին երաշխավոր կանգնել», – նշել է Փաշինյանն ուրբաթ ռուս լրագրողների հետ հանդիպման ժամանակ։

Վարչապետը նաև ասել է, որ որպես գործադիր իշխանության ղեկավար` իրավունք չունի միջամտել դատական գործընթացին։

«Թող դատարանը քննարկի այդ որոշումը», – նշել է Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանը հերքել է նաև ենթադրություններն այն մասին, որ ավելի վաղ Ղարաբաղի նախագահի պաշտոնը զբաղեցնող Քոչարյանի դատի շուրջ ստեղծված իրավիճակը կարող է հանգեցնել ՀՀ վարչապետի նկատմամբ անվստահության աճի։ Ինչպես նշել է Փաշինյանը, Ղարաբաղում նա վայելում է ոչ պակաս աջակցություն, իսկ հնարավոր է նաև ավելի շատ, քան Հայաստանում։

Մայիսի 16–ին Արցախի նախագահ Բակո Սահակյանն ու նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը եկել էին Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին երաշխավոր կանգնելու համար։

Սահակյանն ու Ղուկասյանը դատավոր Դավիթ Գրիգորյանին հանձնեցին Քոչարյանի խափանման միջոցը փոխելու դիմումը։ Դատավորը զգուշացրեց երաշխավորներին պատասխանատվության մասին Քոչարյանի հետագա գործողությունների համար։–0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:23
12 Նոյեմբերի 2019
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են մուտքի արտոնագրերի ազատականացմանը վերաբերող հարցեր
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են մուտքի արտոնագրերի ազատականացմանը վերաբերող հարցեր:
10:51
12 Նոյեմբերի 2019
Փաշինյանի որոշմամբ, փոխնախարար է ազատվել պաշտոնից
Փաշինյանի որոշմամբ, փոխնախարար է ազատվել պաշտոնից:
13:42
11 Նոյեմբերի 2019
Մենք շնորհավորում ենք Հայաստանին՝ ԵԱՏՄ-ում շատ արդյունավետ նախագահության կապակցությամբ. Լավրով (ՎԻԴԵՈ)
Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտոնական այցով ՀՀ–ում գտնվող ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին։
20:16
07 Նոյեմբերի 2019
The Guardian. Մեծ Բրիտանիան կհետևի՞ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի օրինակին Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում
The Guardian. Մեծ Բրիտանիան կհետևի՞ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի օրինակին Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում:
13:50
06 Նոյեմբերի 2019
Թրամփի վարչակազմը դեմ է Հայոց ցեղասպանության բանաձևին և Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներին. Bloomberg
Թրամփի վարչակազմը դեմ է Հայոց ցեղասպանության բանաձևին և Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներին:
18:17
05 Նոյեմբերի 2019
Թուրք գրող Օրհան Փամուքը մեկնաբանել է հալածանքները, որոնց ենթարկվում է Հայոց ցեղասպանության մասին հայտարարության համար
Թուրք գրող Օրհան Փամուքը մեկնաբանել է հալածանքները, որոնց ենթարկվում է Հայոց ցեղասպանության մասին հայտարարության համար:
11:00
03 Նոյեմբերի 2019
New York Times–ը` Հայաստանի «թավշյա» հեղափոխության, տիրող մթնոլորտի և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից ցեղասպանության բանաձևի ընդունման մասին
New York Times–ը հոդված է հրապարակել Հայաստանի «թավշյա» հեղափոխության, տիրող մթնոլորտի և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից ցեղասպանության բանաձևի ընդունման մասին։
16:37
01 Նոյեմբերի 2019
Զոհրաբ Մնացականյանը բացահայտել է Լավրովի այցի օրակարգը
Զոհրաբ Մնացականյանն ուրբաթ լրագրողների հետ զրույցում բացահայտեց իր ռուս գործընկերոջ` Սերգեյ Լավրովի այցի օրակարգը:
13:14
01 Նոյեմբերի 2019
ՌԴ Պետդումայի խոսնակը կայցելի Հայաստան
Նախատեսված են երկկողմ հանդիպումներ:
11:00
01 Նոյեմբերի 2019
Մնացականյան–Մամեդյարով հանդիպման ակնկալիքները. պատմել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը
Սերգեյ Լավրովը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գևեմինգերը նախօրեին տարվա ընթացքում երկրորդ անգամ բանակցություններ են անցկացրել Մոսկվայում։
21:02
31 Հոկտեմբերի 2019
ԱՄՆ–ն սատարում է Հայաստանի ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումներին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին։
19:24
31 Հոկտեմբերի 2019
Փաշինյան–Մեդվեդև հեռախոսազրույց. քննարկվել է պայմանավորվածությունների իրականացման ընթացքը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ: