579.03
6.36
490.95
+12
Եղանակը Երևանում
Հայ

Փաշինյանը մեկնաբանել է «անշնորհակալ» Հայաստանի մասին Մարգարիտա Սիմոնյանի աղմկահարույց հրապարակումը (ՎԻԴԵՈ)

15:50
28 Հուլիսի 2020

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Հայ–ռուսական հարաբերություններին վերաբերող RT գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի հրապարակումն արժանացել էր խիստ բացասական վերաբերմունքի սոցցանցերի հայկական տիրույթում և Հայաստանում, ՌԲԿ հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը նաև ասել է, որ Սիմոնյանի թվարկած բոլոր պրետենզիաներն անհիմն են։

Հուլիսի 18–ին Մարգարիտա Սիմոնյանն իր Telegram–ում հրապարակում էր արել` դիմելով ՀՀ իշխանություններին։

«Ի պատասխան բազմամյա բարությանն ու պաշտպանությանը, որը դուք ստացել եք Ռուսաստանից, դուք չեք ճանաչել Ղրիմը։ Քանի որ դա Հայաստանի ներքին գործն է։ Բացառապես քաղաքական վրեժխնդրությունից ելնելով` դուք նստացրել եք Ռոբերտ Քոչարյանին`Ռուսաստանի անփոխարինելի դաշնակցին։ Դուք երկիրը հեղեղել եք հակառուսական կազմակերպություններով, որոնք ձեր տարածքում սովորեցնում են երիտասարդներին` ինչպես տապալել իշխանությունը Ռուսաստանում։ Դուք դարձել եք Կովկասում հակառուսական ուժերի պլացդարմը», – նշել է Սիմոնյանը։

Նա նաև նշել է, որ Հայաստանի իշխանությունների «ինտերնետային զորքերը» ստիպել են իրեն հայտնել սեփական դիրքորոշումը։

Загружается новость ... "Лево"

«Ձեր արածից հետո Ռուսաստանն ունի բարոյական իրավունք թքել ձեր վրա և տրորել», – եզրափակել է Սիմոնյանը։

«Հայաստանը դեռ չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Դա նշանակում է, որ մենք չե՞նք պաշտպանում Լեռնային Ղարաբաղը, ոչ», – նշել է Փաշինյանը` մեկնաբանելով Սիմոնյանի խոսքերը։

«Միաժամանակ, Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղն անվտանգության միասնական տարածք են», – հիշեցրել է ՀՀ վարչապետը։

Մեկնաբանելով Քոչարյանի կալանքի շուրջ պրետենզիաները` Փաշինյանը նշել է, որ Ռուսաստանի դաշնակիցները ոչ թե առանձին քաղաքական գործիչներն են, այլ ողջ հայ ժողովուրդը։

«Ռուսաստանում պետք է հասկանան, որ Հայաստանում Ռուսաստանի դաշնակիցը ոչ թե Փաշինյանն է, Պետրոսյանը, Պողոսյանը, Սարգսյանը, Քոչարյանը, դաշնակիցն ու գործընկերը հայ ժողովուրդն է։ Սա շատ կարևոր է նրբություն է», – ասել է ՀՀ վարչապետը։

Նրա խոսքով, շատ գործիչներ երկար տարիներ իրենց ներկայացրել են որպես Ռուսաստանի միանձնյա դաշնակից, սակայն Ռուսաստանի դաշնակիցը հայ ժողովուրդն է։

Պատասխանելով ոչ կոմերցիոն կազմակերպությունների աշխատանքին վերաբերող պրետենզիաներին` Փաշինյանը հիշեցրել է, որ դրանք սկսել են աշխատել շատ ավելի վաղ, մինչև 2018թ.–ին իր իշխանության գալը։

«Դրանք ստեղծվել են այն ժամանակ, երբ Ռուսաստանում ոչ ոք չէր կասկածում Հայաստանի կառավարության ռուսամետ ձգտումների հարցում։ Այդ բոլոր կազմակերպությունները ստեղծվել են Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի օրոք։ Եթե նրանք այդքան ռուսամետ էին, ինչու՞ չէին փակել այդ կազմակերպությունները», – հարցադրում է արել Փաշինյանը։

Քոչարյանը զբաղեցրել է ՀՀ նախագահի պաշտոնը 1998–2008թթ.–ին, Սերժ Սարգսյանը` 2008–2018թթ.–ին։

Փաշինյանը հարցազրույց է տվել Երևանում` հայ–ադրբեջանական սահմանի սրացումից հետո։–0–



Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:05
11 Հոկտեմբերի 2020
Ո՞վ կարող է «սանձել կատաղած Էրդողանին» տարբեր տարածաշրջաններում, մեկնաբանում է հայ թուրքագետը
Ո՞վ կարող է «սանձել կատաղած Էրդողանին» տարբեր տարածաշրջաններում, մեկնաբանում է հայ թուրքագետը
23:35
10 Հոկտեմբերի 2020
Ադրբեջանը տապալում է կրակի դադարեցման համաձայնությունը. ՀՀ ԱԳՆ
Ադրբեջանը տապալում է կրակի դադարեցման համաձայնությունը. ՀՀ ԱԳՆ
23:03
10 Հոկտեմբերի 2020
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել
15:39
10 Հոկտեմբերի 2020
Իսկանդարյան. Ղարաբաղի շուրջ առարկայական բանակցությունները քիչ իրատեսական են. կողմերի դիրքորոշումներն ավելի քիչ են համընկնում, քան պատերազմից առաջ. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ
Իսկանդարյան. Ղարաբաղի շուրջ առարկայական բանակցությունները քիչ իրատեսական են. կողմերի դիրքորոշումներն ավելի քիչ են համընկնում, քան պատերազմից առաջ. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ
14:40
10 Հոկտեմբերի 2020
Թուրքիան աջակցելու է որոշումներին, որոնց կհամաձայնի Ադրբեջանը. Թուրքիայի ԱԳՆ
Թուրքիան աջակցելու է որոշումներին, որոնց կհամաձայնի Ադրբեջանը. Թուրքիայի ԱԳՆ
13:21
10 Հոկտեմբերի 2020
Բաքուն անպայման կվերսկսի ռազմական գործողությունները, այլապես իշխող «ալիև-փաշաեվա» կլանին «տոլեռանտ» ադրբեջանցիները ուղղակի կհոշոտեն. պատգամավոր
Բաքուն անպայման կվերսկսի ռազմական գործողությունները, այլապես իշխող «ալիև-փաշաեվա» կլանին «տոլեռանտ» ադրբեջանցիները ուղղակի կհոշոտեն. պատգամավոր
17:50
09 Հոկտեմբերի 2020
Մոսկվայում մեկնարկեց Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում մեկնարկեց Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը
16:28
09 Հոկտեմբերի 2020
Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է իրավիճակը Ղարաբաղում
Պուտինը ուրբաթ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամների հետ գործնական հանդիպմանը քննարկել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը
15:35
09 Հոկտեմբերի 2020
Մակրոնը կարևորել է հրադադարի հաստատումն ու հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցությունների անցկացումը՝ Պուտինի կոչի շրջանակում
Մակրոնը կարևորել է հրադադարի հաստատումն ու հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցությունների անցկացումը՝ Պուտինի կոչի շրջանակում

21:49
08 Հոկտեմբերի 2020
Միշուստինը Ադրբեջանի վարչապետի հետ զրույցում նշել է Ղարաբաղում մարտերը դադարեցնելու կարևորությունը
Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույց է ունեցել իր ադրբեջանցի գործընկեր Ալի Ասադովի հետ
19:00
08 Հոկտեմբերի 2020
Ադրբեջանը չի հարվածի Հայաստանին. ՀԱՊԿ
Ադրբեջանը չի հարվածի Հայաստանին. ՀԱՊԿ