Փաշինյանը ևս մեկ հանդիպում է ունեցել Պուտինի հետ
02.10.2019,
10:38
Փաշինյանը ևս մեկ հանդիպում է ունեցել Պուտինի հետ։
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
«Եվս մեկ մեկուկես ժամանոց հանդիպում ունեցա ՌԴ նախագահի հետ: Հանդիպումը կայացավ «Զվարթնոոց» օդանավակայանում: Հայ-ռուսական հարաբերությունները հուսալի և դրական հունի մեջ են: ՌԴ նախագահը քիչ առաջ մեկնեց Հայաստանից», – գրել է Նիկոլ Փաշինյանը Facebook–յան իր էջում։
Նշենք, որ նախօրեին կայացացած Փաշինյան–Պուտին հանդիպման ժամանակ ՌԴ նախագահը հաստատել է երկու երկրների հարաբերությունների ռազմավարական բնույթը։ Հանդիպման ժամանակ Պուտինը Փաշինյանին պաշտոնական այցով հրավիրել է Ռուսաստան։–0–

