ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդհանուր առմամբ դրական է գնահատում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազույցն ու հանդիպումը Պրահայում:
Այս մասին Փաշինյանը հայտարարել է այսօր՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում՝ ընդգծելով, որ Թուրքիայի նախագահի և իր խոսույթներն անհամատեղելի չեն եղել:
Загружается новость ... "Лево"
«Եթե լինի հետևողական աշխատանք, լինի քաղաքական կամք և ցանկություն, այդ խոսույթները կարող են համադրվել իրար հետ, ինչը նշանակում է հարաբերությունների կարգավորում»,-ասաց նա:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ եթե հաջողվի երրորդ երկրների քաղաքացիների համար բացել Հայաստան-Թուրքիա սահմանը, ապա դա շատ լուրջ առաջընթաց կլինի:
«Մենք հիմա դրա վրա աշխատում ենք, բայց ես չեմ ուզում, որ մենք իլյուզիաների մեջ ընկնենք, թե հիմա, մեկ-երկու օրում այդ խնդիրը լուծելու ենք: Իմ ասածն այն է, որ մենք պետք է հետևողականորեն դրան գնանք», - ասաց նա:-0-