ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրամանագրով, Շավարշ Քոչարյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից:
ՀՀ վարչապետը հրամանագիրը ստորագրել է այսօր։
Նախօրեին` նոյեմբերի 16–ին, ՀՀ նախագահը Զոհրաբ Մնացականյանին ազատել է ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնից, ինչն արվել է վարչապետի առաջարկով։ Փաշինյանը նույն օրն ԱԺ–ում արտահերթ նիստի ժամանակ հայտարարել էր, որ որոշել է պաշտոնից ազատել Մնացականյանին։ Նույն օր Մնացականյանը պաշտոնից ազատվելու դիմում էր ներկայացրել։
Շավարշ Քոչարյանը նշանակվել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի պաշտոնին 2018թ.–ի հունիսի 8–ին։–0–