409.81
6.55
395.19
+16
Եղանակը Երևանում
Հայ

Փաշինյանը Պուտինի, Ալիևի և Էրդողանի հետ միասին կմասնակցի ՇՀԿ գագաթնաժողովին Ուզբեկստանում

14:53
09 Սեպտեմբերի 2022

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 15-16-ը Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում որպես հյուր կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովին:

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացել է Ուզբեկստանի նախագահի մամուլի քարտուղար Շերզոդ Ասադովի «Ֆեյսբուք»-ի էջից:

Նա գրել է, որ 15 պետությունների ղեկավարները սեպտեմբերի 15-16-ը Սամարղանդում կմասնակցեն Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովին:

«Հաջորդ շաբաթ Սամարղանդը կընդունի Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը։ Այդ միջոցառումը կդառնա ՇՀԿ առաջնորդների առաջին առերես հանդիպումը 2019 թվականից ի վեր և կազմակերպությունում Ուզբեկստանի նախագահության ավարտը», - հայտարարել է Ասադովը։

Ասադովը նշել է, ՇՀԿ-ում Ուզբեկստանի նախագահության ընթացքում հիմնական շեշտը դրվել է տնտեսական և առևտրային կապերի ամրապնդման, արդյունաբերական համագործակցության խթանման, ինչպես նաև տրանսպորտային և հաղորդակցության փոխկապակցվածության ընդլայնման վրա։

ՇՀԿ գագաթնաժողովին, բացի Ուզբեկստանի նախագահ Շավկաթ Միրզոևից, կմասնակցեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Չինաստանի նախագահ Սի Ծինփինը, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը:

Գագաթնաժողովին որպես դիտորդ կմասնակցեն Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին, Մոնղոլիայի նախագահ Ուհնաագիյն Խուրելսուխը:

ՇՀԿ գագաթնաժողովին որպես հյուր կմասնակցեն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:14
11 Նոյեմբերի 2022
Փաշինյանը դրական է գնահատում Թուրքիայի նախագահի հետ հանդիպումն
Փաշինյանի խոսքով՝ եթե հաջողվի երրորդ երկրների քաղաքացիների համար բացել Հայաստան-Թուրքիա սահմանը, ապա դա շատ լուրջ առաջընթաց կլինի
12:51
11 Նոյեմբերի 2022
Փաշինյանը մեղադրել է Ալիևին Սոչիի համաձայնագիրը կոպտորեն խախտելու մեջ
Փաշինյանը մեղադրել է Ալիևին Սոչիի համաձայնագիրը կոպտորեն խախտելու մեջ
12:34
11 Նոյեմբերի 2022
ԱՄՆ-ն կաջակցի Ադրբեջանին Իրանի դեմ դիմակայության հարցում. Պետդեպ
Պետդեպի ներկայացուցիչը հայտարարել է, որ իրենց համար պարզ էր, որ Իրանը սպառնալիք է ներկայացնում տարածաշրջանի համար
14:29
04 Նոյեմբերի 2022
ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարն ԱԳ նախարարին է ներկայացրել առաջիկա աշխատանքները Հայաստանում (ՎԻԴԵՈ)
ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարն ԱԳ նախարարին է ներկայացրել առաջիկա աշխատանքները Հայաստանում. ՎԻԴԵՈ
13:38
04 Նոյեմբերի 2022
ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը. ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ
ԱՏՕ–ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը
15:55
02 Նոյեմբերի 2022
Հայաստանի այսօրվա իշխանությունն ամենապրոռուսականներից մեկն է. ԱԺ նախագահ
Ալեն Սիմոնյանի խոսքով, Հայաստանի այսօրվա իշխանությունն ամենապրոռուսականներից մեկն է
15:35
31 Հոկտեմբերի 2022
Հայաստանը շահագրգռված է ԱՄՆ-ի ավելի խորքային ներգրավմանը մեր երկրի անվտանգության զարգացման ապահովման հարցում. ԱԺ նախագահ
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ Հայաստանը շահագրգռված է ԱՄՆ-ի ավելի խորքային ներգրավմանը մեր երկրի անվտանգության զարգացման ապահովման հարցում
13:36
31 Հոկտեմբերի 2022
Սաղաթելյանը կոչ է արել բոլոր քաղաքական ուժերին համախմբվել Արցախի համար պայքարի շուրջ
«Դիմադրություն» ընդդիմադիր շարժումը նոյեմբերի 5–ին Երևանում կազմակերպում է հանրահավաք` ի պաշտպանություն Արցախի պահանջների
20:15
28 Հոկտեմբերի 2022
«Եթե չկա Լեռնային Ղարաբաղ, ապա ինչի՞ տակ է ստորագրել Ալիևը». Սիմոնյանը «տեղն է դրել» ադրբեջանցի խոսնակին (ՎԻԴԵՈ)
«Եթե չկա Լեռնային Ղարաբաղ, ապա ինչի՞ տակ է ստորագրել Ալիևը». Սիմոնյանը «տեղն է դրել» ադրբեջանցի խոսնակին. ՎԻԴԵՈ
22:17
25 Հոկտեմբերի 2022
Զատուլին. ՌԴ ԱԳՆ-ն պատրաստվում է հարցում ուղարկել ՀՀ ԱԳՆ-ին՝ իրավիճակը պարզաբանելու համար
Զատուլինը հայտնել է, որ ՌԴ ԱԳՆ-ն պատրաստվում է հարցում ուղարկել ՀՀ ԱԳՆ-ին՝ իրավիճակը պարզաբանելու համար
18:16
25 Հոկտեմբերի 2022
Զատուլինի մուտքը Հայաստան արգելվել է. նա մեկնաբանել է այդ տեղեկատվությունը
Զատուլինի մուտքը Հայաստան արգելվել է. նա մեկնաբանել է այդ տեղեկատվությունը
21:32
15 Հոկտեմբերի 2022
Հայաստանն առաջարկ է ներկայացրել Ադրբեջանին
Հայաստանն առաջարկ է ներկայացրել Ադրբեջանին