Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
10.02.2025,
11:30
Ֆրանսիայում նա կհանդիպի Մակրոնի հետ

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 10-11-ն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա, հայտնում է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Վարչապետը կմասնակցի Արհեստական բանականության գործողությունների գագաթնաժողովին (AI Action Summit)։
Նախատեսված է վարչապետի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: