Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել․ քննարկել են առաջիկա անելիքները ԵԱՏՄ շրջանակում

17.01.2025, 13:54
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել․ քննարկել են առաջիկա անելիքները ԵԱՏՄ շրջանակում

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։ 

Զրուցակիցները քննարկել են Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի Հանրապետության նախագահության արդյունքները, առաջիկա անելիքները ԵԱՏՄ շրջանակներում, ինչպես նաև Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգի մի շարք հարցեր: