Փաշինյանն ու Կոբախիձեն պայմանավորվել են Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացն ակտիվացնելու ջանքեր գործադրել

30.01.2025, 18:54
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն խոսել են  երկու երկրների միջև սահմանազատման գործընթացը ակտիվացնելու մասին
Փաշինյանն ու Կոբախիձեն պայմանավորվել են Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացն ակտիվացնելու ջանքեր գործադրել

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն խոսել են երկու երկրների միջև սահմանազատման գործընթացը ակտիվացնելու մասին: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց Կոբախիձեի հետ հանդիպումից հետո համատեղ մամուլի հայտարարության ժամանակ: 

«Վրաստանի վարչապետի հետ այսօր տեղի ունեցած քննարկումների ընթացքում խոսել ենք նաև Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացը ակտիվացնելու մասին և պայմանավորվել ենք, որ այդ ուղղությամբ ջանքեր կգործադրենք»,–ասաց Փաշինյանը:

Նա շեշտեց, որ Հայաստանն ու Վրաստանը ձևավորել են հետագա համագործակցությունն ընդլայնելու, զարգացնելու համար անհրաժեշտ գործիքակազմ: Կողմերն առաջիկայում ևս ջանքեր չեն խնայելու երկկողմ և տարածաշրջանային բարօրությանը միտված փոխգործակցությունն ընդլայնելու և ամրապնդելու ուղղությամբ: