411.87
4.03
387.24
+14
Եղանակը Երևանում
Հայ

Փաշինյանն այլ ելք չուներ. Իսկանդարյանը՝ Ղազախստան հայ զինվորականներ ուղարկելու մասին

20:28
07 Հունվարի 2022
ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը մեկնաբանել է Հայաստանի ԶՈւ ստորաբաժանման Ղազախստան գործուղումը։

Այսօր ՀՀ զինված ուժերը ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստանի Հանրապետություն են գործուղել խաղաղապահ ստորաբաժանում, թվով՝ 100 զինծառայող: Առաքելության ընթացքում ՀՀ ԶՈւ խաղաղապահ ստորաբաժանումը կիրականացնի բացառապես ռազմավարական նշանակության շենք-շինությունների և ենթակառուցվածքների պահպանության գործառույթներ:

«Այն, ինչ հիմա կատարվում է Ղազախստանում, սոցիալական բունտ է, որը վերածվել է քաղաքական և էլիտար պառակտման: Այս գործընթացը կարող է հանգեցնել զարգացման բարդ տարբերակների, ուստի Ռուսաստանը որոշեց ուշադրության կենտրոնում պահել իրավիճակը», - ասաց Իսկանդարյանը:

Նրա խոսքով՝ որոշումը կայացվել է Մոսկվայում՝ Ռուսաստանի և Ղազախստանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հեռախոսազրույցի ժամանակ։ Նա նշեց, որ պատահականություն է այն, որ որոշումը հրապարակել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Պարզապես նա ներկայումս ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահն է։

«Փաշինյանն այլ ելք չուներ, քանի որ անհրաժեշտ էր լոյալություն դրսևորել Ռուսաստանին և ՀԱՊԿ-ին։ Սա սիմվոլ է, նշան (զինծառայողներին գործուղելը, խմբգր.), և չարժե սրան վերաբերվել որպես լուրջ միջամտություն: Ինչ վերաբերում է Հայաստանում առաջացած դժգոհությանը, ապա ինձ թվում է, որ բուռն վրդովմունքը կապված է ներհայկական քաղաքական իրավիճակի հետ։ Փաշինյանին ընդդիմացողներն ամեն դեպքում նրան մեղադրում են»,- ասաց Իսկանդարյանը:

Загружается новость ... "Лево"

Քաղաքագետ, Կենտրոնական Ասիայի հարցերով փորձագետ Արկադի Դուբնովն իր հերթին «դրամատիկ որոշում» է անվանել ՀԱՊԿ զորքերի Ղազախստան ուղարկելը։

«Սա առաջին նախադեպն է ՀԱՊԿ-ի ողջ գոյության ընթացքում: Մենք գիտենք դեպքեր, երբ կազմակերպությունը հրաժարվել է արյունահեղության վտանգի և հնարավորությունների պատճառով»,- ասաց Դուբնովը։

Նա կասկածանքով վերաբերվեց Ղազախստանի նախագահի հայտարարությանը «արտաքին միջամտության» մասին, սակայն հնարավոր համարեց, որ Ալմաթիի դրաման կարող է լուրջ վտանգ ներկայացնել Ղազախստանի և ողջ հետխորհրդային տարածքի համար, ուստի այլ ելք կարող էր չլինել։

Ղազախստանում ստեղծված իրավիճակի մասին

Հունվարի սկզբից բողոքի զանգվածային ցույցեր սկսվեցին Ղազախստանում, Մանգիստաուսկի շրջանի երկու քաղաքների բնակիչներն իրենց բողոքն էին արտահայտում հեղուկ գազի գների կրկնակի թանկացման դեմ: Ալմաթիում հունվարի 4-ին և 5-ին տեղի ունեցան բախումներ ուժայինների հետ, ոստիկանությունը կիրառեց գազ և լուսաձայնային նռնակներ: Ղազախստանի տարածքում անջատվեց ինտերնետը, ժամանակավորապես դադարեցվեց մի շարք հեռուստաալիքների հեռարձակումը:

Հունվարի 5-ի գիշերը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարդ Տոկաևը արտակարգ իրավիճակի ռեժիմ մտցրեց մի շարք մարզերում, իսկ հետո նաև Ղազախստանի ամբողջ տարածքում: Հունվարի 5-ին Ղազախստանի կառավարությունը հրաժարական տվեց, Տոկաևը մեղադրեց նրանց նման իրավիճակի ստեղծման մեջ և գլխավորեց Անվտանգության խորհուրդը՝ այդ պաշտոնից հեռացնելով պետության առաջին ղեկավար Նուրսուլթան Նազարբաևին: Նույն օրը Տոկաևը դիմեց ՀԱՊԿ գործընկերներին՝ խնդրելով աջակցել ճգնաժամի պայմաններում: Հունվարի 6-ին Ղազախստան ուղարկվեցին ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի զորակազմերը, որոնց կազմում ներառված են Ռուսաստանի, Բելառուսի, Հայաստանի, Տաջիկստանի և Ղրղըզստանի Զինված ուժերը:

Հունվարի 7-ին Ղազախստանի իշխանությունները հայտարարեցին ահաբեկչական վտանգի կրիտիկական՝ կարմիր մակարդակ ամբողջ հանրապետության տարածքում: Իրավապահ մարմինները ոչնչացրել են անկարգությունների 26 մասնակցի, ավելի քան 3 հազար մարդ ձերբակալվել է: ՆԳՆ-ի տվյալներով, անկարգությունների հետևանքով մահացել է 18 իրավապահ, տուժել է 748 ոստիկան և Ազգային գվարդիայի զինծառայող:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
Ամենակարդացվող
16:59
24 Սեպտեմբերի 2023
Երևանի մետրոնն այսօր փակ է
50
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:31
04 Օգոստոսի 2023
Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ. ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ
13:59
02 Օգոստոսի 2023
ՀՀ-ում ԵՄ առաքելությունը իր երկրորդ գրասենյակը բացեց Սյունիքում
Այսօր Կապանում բացվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության օպերատիվ գրասենյակը
10:03
01 Օգոստոսի 2023
Երևանն ու Բաքուն պետք է դիմեն բարդ փոխզիջումների. ԱՄՆ Պետդեպ
«Երևանն ու Բաքուն պետք է դիմեն բարդ փոխզիջումների: Մենք շարունակում ենք խոսել խաղաղության պայմանագրի մասին, նշել են Պետդեպից
16:01
20 Հուլիսի 2023
Գնդակը հայկական կողմում է. Զախարովան` ՀՀ–ում ՀԱՊԿ առաքելության տեղակայման մասին
Գնդակը հայկական կողմում է. Զախարովան մեկնաբանել է ՀՀ–ում ՀԱՊԿ առաքելության տեղակայման հնարավորությունը
15:55
19 Հուլիսի 2023
Սահմանազատման հարցերով հանձնաժողովների չորրորդ հանդիպմանը որևէ քարտեզի մասով որոշում չի կայացվել. Մհեր Գրիգորյան
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնել է, որ սահմանազատման հարցերով հանձնաժողովների չորրորդ հանդիպմանը որևէ քարտեզի մասով որոշում չի կայացվել
13:24
18 Հուլիսի 2023
Եվրախորհրդարանը տեղեկատվություն է հրապարակել ԵԽԽՎ պաշտոնյաների մասնակցությամբ Ադրբեջանի կոռուպցիոն սխեմաների մասին
Եվրախորհրդարանը տեղեկատվություն է հրապարակել ԵԽԽՎ պաշտոնյաների մասնակցությամբ Ադրբեջանի կոռուպցիոն սխեմաների մասին
18:04
15 Հուլիսի 2023
Բրյուսելում անցկացվում է Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումը (ՎԻԴԵՈ)
Բրյուսելում անցկացվում է Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումը. ՎԻԴԵՈ
11:38
13 Հուլիսի 2023
Փաշինյանը հուլիսի 15–ին Բրյուսելում կհանդիպի Ալիևի հետ
Փաշինյանը հուլիսի 15–ին Բրյուսելում կհանդիպի Ալիևի հետ
11:08
13 Հուլիսի 2023
Բլինքենն Ալիևին ասել է, որ անհրաժեշտ է ապահովել ազատ տեղաշարժ Լաչինի միջանցքով
Բլինքենն անդրադարձել է Ալիևի հետ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ զրույցին
13:51
12 Հուլիսի 2023
ՌԴ–ի կողմից ՀՀ–ին պայմանագրով նախատեսված զենք–զինամթերք չտրամադրելու հարցը մնում է օրակարգային հայ-ռուսական հարաբերություններում. ԱԽ քարտուղար
Այս խնդիրները Հայաստանի համար ունեն ստրատեգիական կարևորություն, հայտարարել է Գրիգորյանը
11:10
12 Հուլիսի 2023
Փաշինյանը Բլինքենի հետ քննարկել է Ղարաբաղի հայության անվտանգության ապահովմանը վերաբերող հարցեր
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ