ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 31-ին աշխատանքային այցով կմեկնի Ղազախստանի Հանրապետություն, հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը:
«Վարչապետն
Ալմաթիում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին:
Նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ», – նշվում է գերատեսչության
հաղորդագրության մեջ:–0–