428.41
4.27
396.05
+5
Եղանակը Երևանում
Հայ

Փաշինյանի հայտարարությունը ծուղակ կարող է դառնալ իր ու իր իշխանության համար. ԶԼՄ

10:37
07 Մարտի 2019

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանին մատակարարվող գազի գնի վերաբերյալ բանակցությունները շարունակվում են, և Հայաստանի վարչապետը հուսով է, որ մեկ տարվա ընթացքում կհաջողվի լուծել այդ հարցը, գրում է «168 ժամ» օրաթերթը։

Այդ մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ռուսական ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում։ Փաշինյանը բացատրել է, որ սա ոչ միայն հայ-ռուսական հարաբերությունների, այլև Եվրասիական տնտեսական միության տարածքում ընդհանուր կարգավորման հարց է, քանի որ միության իմաստը հենց միասնական տնտեսական տարածքի ստեղծումն է։

«Եվ որպեսզի այդ միասնական տնտեսական տարածքը կայանա, պետք է, որ արտադրանքի գնագոյացման մեջ կարևոր մաս ունեցող էներգակիրների գները լինեն հավասար, լինեն իրար մոտ»,- ասել է Փաշինյանը։

Ըստ թերթի, Նիկոլ Փաշինյանն իրականում բարձրացնում է շատ սկզբունքային, որևէ տնտեսական միության, այդ թվում՝ ԵՏՄ-ի համար հիմնարար նշանակություն ունեցող խնդիր։ Լայն իմաստով, եթե տնտեսական միության տարածքում գնագոյացման միասնականությունը չի ապահովվում, ապա անիմաստ է անդամակցությունն այդ միավորմանը։

Այսպիսով, Նիկոլ Փաշինյանը սահմանում է բավական բարձր նշաձող՝ սահմանել էներգակիրների միասնական գին։ Նա, իհարկե, հարցազրույցում չի ասում, սակայն այդ գաղափարի տրամաբանությունը ենթադրում է, որ դրա մերժման դեպքում Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին կարող է ոչ նպատակահարմար համարվել։

«Արդյոք ԵՏՄ-ում ներկայումս նախագահող Հայաստանը կկարողանա՞ հասնել Նիկոլ Փաշինյանի առաջադրած նպատակին, շատ դժվար է ասել։ Ավելին, հակառակն է շատ ավելի հավանական։ Գազի գինը Ռուսաստանի համար տնտեսական միջոց լինելուց բացի ու դրանից առաջ՝ իրենից գազային կախվածություն ունեցող երկրների վրա քաղաքականապես ազդելու, տարբեր ճնշումներ գործադրելու միջոց է։

Այդ իմաստով Նիկոլ Փաշինյանի առաջարկը հակասում է ռուսական քաղաքականությանը։ Մյուս  կողմից՝ նման նպատակադրում սահմանելով, Նիկոլ Փաշինյանն իրեն է դնում որոշակիորեն անհարմար դրության մեջ։ Որովհետև եթե այդ նպատակը կյանքի չկոչվի՝ դրան պետք է հետևեն քայլեր։ Իսկ ամենատրամաբանական քայլը ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության նպատակահարմարության հարցի բարձրացումն է։

Մինչդեռ Նիկոլ Փաշինյանն ինքը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանի օրակարգում նման հարց չկա։ Այսպիսով, եթե չհաջողվի գազի միասնական գին սահմանել ԵՏՄ տարածքում, Հայաստանը հայտնվելու է անհարմար դրության մեջ։ Այդ իմաստով՝ Փաշինյանի հայտարարությունը որոշակիորեն ծուղակ կարող է դառնալ իր ու իր իշխանության համար», – նշում են հոդվածի հեղինակները։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:01
25 Մարտի 2024
Հայաստանն ու Վրաստանն անվերապահորեն ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը
Փաշինյանը վրացի գործընկեր Իրակլի Կոբախիձեի հետ համատեղ հայտարարության ժամանակ հիշեցրել է հունվարին երկրների միջև ռազմավարական համագործակցության մասին ստորագրված հուշագրի մասին
20:21
21 Մարտի 2024
Փաշինյանը ԵԽ նախագահի հետ քննարկել է Հայաստան–Ադրբեջան խաղաղության գործընթացը
Փաշինյանը հանդիպել է ԵԽ նախագահ Շառլ Միշելի հետ
11:49
21 Մարտի 2024
Փաշինյանը, Եվրոպական հանձնաժողովի նախագահն ու ԱՄՆ պետքարտուղարը կքննարկեն եռակողմ համագործակցության հարցեր
Փաշինյանը, Եվրոպական հանձնաժողովի նախագահն ու ԱՄՆ պետքարտուղարը կքննարկեն եռակողմ համագործակցության հարցեր
14:26
13 Մարտի 2024
Կրեմլից հայտարարել են, որ կպարզաբանեն ՀԱՊԿ–ում ՀՀ–ի անդամակցության հետ կապված իրավիճակը
Կրեմլից արձագանքել են Փաշինյանի հայտարարություններին
12:14
07 Մարտի 2024
Հայաստանի տարածքում ՌԴ նախագահի ընտրությունների մասին
ՌԴ նախագահի ընտրությունները կանցկացվեն մեկ օր՝ մարտի 17–ին 08։00–ից մինչև 20։00–ն։ Հեռահար էլեկտրոնային քվեարկություն նախատեսված չէ
18:01
06 Մարտի 2024
Երևանը Մոսկվային պաշտոնապես տեղեկացրել է, որ «Զվարթնոց» օդանավակայանում պիտի միայն ՀՀ սահմանապահներ լինեն. ԱԽ քարտուղար
Երևանը Մոսկվային պաշտոնապես տեղեկացրել է, որ «Զվարթնոց»-ում պիտի միայն ՀՀ սահմանապահներ լինեն,  հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը
22:23
05 Մարտի 2024
Լավրովը զանգել է Միրզոյանին․ ի՞նչ են քննարկել
Լավրովն այսօր զանգել է Միրզոյանին
11:47
05 Մարտի 2024
Թե ինչի կհանգեցնի ՀԱՊԿ-ից դուրս գալը, այդ հարցը գաղտնիք է․ ԳՇ պետ
Հայաստանը դեռևս ՀԱՊԿ-ից դուրս չի եկել, հայտարարել է ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը