420.93
3.99
397.52
+11
Եղանակը Երևանում
Հայ

Փաշինյան. միջազգային հանրությունն ասում է՝ դե հերիք է շաբաթը մեկ ասեք՝ վայ, հրադադարի ռեժիմը խախտվեց, վայ ագրեսիա է, գնացեք, իրար հետ լեզու գտեք

21:05
17 Նոյեմբերի 2021
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Խաղաղության զարգացման դարաշրջան բացելը հեշտ չի լինելու, և այդ գործընթացը միայն մեզնից կախված չէ:

«Ամուր նյարդեր են պետք մեզ: Խաղաղ զարգացման դարաշրջան բացելը, ցավոք, միայն մեզնից չէ կախված. լինելու են գործողություններ, որոնց նպատակը լինելու է ապացուցել մեր հանրությանը, որ խաղաղ զարգացման դարաշրջանը հնարավոր չէ»,-ասաց Փաշինյանը ԱԺ–ում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ:

Փաշինյանի խոսքով՝ ԼՂ հակամարտության բանակցային ողջ գործընթացում Հայաստանի ասելիքը միջազգային հարթակներում կորսված է:

«Մենք պետք է գնանք լուծումների: Բայց այն, ինչ մեր դիրքրոշումն է, չի նշանակում, որ ցանկացած լուծում մեզ համար ընդունելի կլինի, բայց դա չի էլ նշանակում, որ մեր պատկերացրած ցանկացած լուծում ընդունելի կլինի հակառակորդ կողմից կամ միջազգային հանրության համար»,-ընդգծեց նա:

Փաշինյանը պարզաբանեց, թե կնչո՞ւ բանակցային գործընթացի արդյունքում ԼՂ հակամարտույթան կարգավորման հարցով հաջողություն չի գրանցվել։

«Որովհետև մեր ընկալումները ընկալելի չեն եղել միջազգային հանրության համար, Ադրբեջանի մասին հլը չեմ խոսում, միջազգային հանրության ընկալումներն էլ ընդունելի չեն եղել մեզ համար», – նշեց վարչապետը:

Նա նաև շեշտեց, որ մի բան հաշվի չեն առել, որ միջազգային հանրությանը ոչ թե Ղարաբաղի հարցի հայանպաստ լուծումն է հետաքրքրում, այլ առհասարակ հարցի լուծումն է հետաքրքրում:

«Կներեք անկեղծության համար, համարենք, որ նիստը դռնփակ է, մենակ Հայաստանում են լսում. միջազգային հանրությունը մեզ էլ, Ադրբեջանին էլ ասում է՝ «դե հերիք է շաբաթը մեկ ասեք՝ վայ, հրադադարի ռեժիմը խախտվեց, վայ ագրեսիա է, իրար մեղադրեք, կներեք՝ գնացեք, իրար հետ լեզու գտեք, արդեն մեր նյարդերը չի հերիքում, որովհետև մենք էլ խնդիրներ ունենք, մանավանդ, հիմա՝ կլիմայի փոփոխություն է, կորոնավիրուս է, հազար ու մի հարցեր: Ձեզ ինչո՞ւ է թվում, որ ամբողջ աշխարհը պետք է նստի ու անընդհատ ապրի ձեր հոգսերով, միգուցե, դուք էլ մի քիչ ձեր հոգսերով ու դարդերով զբաղվեք»», - հայտարարեց ՀՀ վարչապետը:

Փաշինյանը հավելեց, որ ԼՂ հարցում չկա հայանպաստ կամ ադրբեջանանպաստ լուծում։

«Կա կամ լուծում, կամ չլուծում», – նշեց նա:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:57
10 Հոկտեմբերի 2023
Մենք պատրաստ ենք բացել մեր ճանապարհներն Ադրբեջանի և Թուրքիայի համար. Փաշինյանը պատասխանել է Էրդողանին
Մենք պատրաստ ենք բացել մեր ճանապարհներն Ադրբեջանի և Թուրքիայի համար. Փաշինյանը պատասխանել է Էրդողանին
14:07
10 Հոկտեմբերի 2023
ՌԴ ԱԳ փոխնախարարը ՌԴ–ում ՀՀ դեսպանի հետ քննարկել է հայ–ռուսական հարաբերությունների ակտուալ հարցեր
ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը երեքշաբթի ընդունել է ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանին
13:01
09 Հոկտեմբերի 2023
Կոնֆլիկտային իրավիճակի վերջակետը դեռ չի դրվել. Գալուզինը` հայ–ադրբեջանական հարաբերությունների մասին
Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների եռակողմ պայմանավորվածությունների համալիրը պահպանում է ակտուալությունը, հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը
12:26
06 Հոկտեմբերի 2023
Ֆրանսիան ՀՀ–ի հետ երկխոսություն կսկսի ռազմական տեխնիկա մատակարարելու թեմայով. Ֆրանսիայի ԱԳ նախարար
Ֆրանսիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Ֆրանսիան ՀՀ–ի հետ երկխոսություն կսկսի ռազմական տեխնիկա մատակարարելու թեմայով
11:30
06 Հոկտեմբերի 2023
Հունգարիան պատրաստ է միջնորդական դեր խաղալ՝ նպաստելու Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների՝ հայրենիք անվտանգ վերադարձին. դեսպան
Հունգարիան պատրաստ է միջնորդական դեր խաղալ՝ նպաստելու Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների՝ հայրենիք անվտանգ վերադարձին, հայտարարել է է Հայաստանում Հունգարիայի դեսպան Աննա Մարիա Սիկոն
11:00
06 Հոկտեմբերի 2023
Մակրոնը դեմ է Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների կիրառմանը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դեմ է Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների կիրառմանը
10:33
06 Հոկտեմբերի 2023
ՀՀ–ն Թուրքիայից կախվածության մեջ է հայտնվում. քաղաքագետը`իշխանությունների արտաքին–քաղաքական ուղղվածության մասին (ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ)
Նա նշեց, որ չնայած տարածված միֆին, Հայաստանը երբեք միանշանակ չի կողմնորոշվել ՌԴ–ի ուղղությամբ, պաշտոնական արտաքին–քաղաքական ուղղությունը կոմպլիմենտարիզմն էր
21:06
05 Հոկտեմբերի 2023
Միշելը հոկտեմբերի վերջին Փաշինյանին և Ալիևին հրավիրել է Բրյուսել
Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրավիրել է հանդիպման հոկտեմբերի վերջին Բրյուսելում
16:20
05 Հոկտեմբերի 2023
Եվրոպական խորհրդարանը բանաձև է ընդունել, որով կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի իշխանությունների դեմ
Եվրոպական խորհրդարանը բանաձև է ընդունել, որով կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի իշխանությունների դեմ
16:01
05 Հոկտեմբերի 2023
Եվրահանձնաժողովի նախագահ. ՀՀ–ին կտրամադրվի ավելի քան 25մլն. եվրո օգնություն Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայից հետո
Եվրահանձնաժողովի նախագահը հայտարարեց, որ ՀՀ–ին կտրամադրվի ավելի քան 25մլն. եվրո օգնություն Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայից հետո
15:50
05 Հոկտեմբերի 2023
Ադրբեջանը չի կարող տարածքային պահանջներ ունենալ Հայաստանի նկատմամբ. Միշել
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն Ալիևին ասել է, որ Ադրբեջանը չի կարող տարածքային պահանջներ ունենալ Հայաստանի նկատմամբ
14:37
05 Հոկտեմբերի 2023
Ադրբեջանը 4 ամսով կալանավորեց Արցախի երկու նախկին նախագահներին ու ԱԺ նախկին խոսնակին
Ադրբեջանը 4 ամսով կալանավորեց Արցախի երկու նախկին նախագահներին ու ԱԺ նախկին խոսնակին