ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Փետրվարի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն, հաղորդում է ՀՀ ՊՆ–ն:
«Այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի և այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:–0–