Փաշինյանը փետրվարին կայցելի ԱՄՆ

24.01.2025, 10:27
Փաշինյանը Վաշինգտոնում կմասնակցի 5-րդ ամենամյա Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին, ինչպես նաեւ «Ազգային աղոթքի նախաճաշին»
Փաշինյանը փետրվարին կայցելի ԱՄՆ

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Փետրվարի սկզբին նախատեսվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցն ԱՄՆ, հայտնում է Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

Վարչապետը Վաշինգտոնում կմասնակցի 5-րդ ամենամյա Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին, ինչպես նաեւ «Ազգային աղոթքի նախաճաշին»: 

Գագաթնաժողովին ՀՀ վարչապետը հանդես կգա ելույթով: