ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսով շփվել է ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, երբ վերջինս նախորդ շաբաթ այցելել է Մոսկվա։
Загружается новость ... "Лево"
Այս տեղեկատվությունը հաստատել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է
ՏԱՍՍ–ը։
Ավելի վաղ նման տեղեկատվություն էր հայտնվել հայկական ԶԼՄ–ներում։
«Կարող եմ հաստատել, իսկապես, նրանք խոսել են հեռախոսով։ Նրանք ունեն բարիդրացիական, վաղեմի հարաբերություններ և բավականին հաճախ շփվում են», – ասել է Պեսկովը լրագրողներին երեքշաբթի։
Նախօրեին Քոչարյանը Պոզներին տված հարցազրույցում հայտարարել է, որ մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին` կուսակցությունների դաշինքի գլխավորությամբ։–0–