498.82
6.81
472.64
+13
Եղանակը Երևանում
Հայ

Նոր բացահայտումներ. հրապարակվել են քարտեզներ, որոնք եղել են ադրբեջանցի զինծառայողների մոտ 44–օրյա պատերազմի ժամանակ (ՖՈՏՈ)

14:54
05 Ապրիլի 2022

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը ցույց է տվել քարտեզներ, որոնք հայտնաբերվել են ադրբեջանցի զինծառայողների մոտ 44–օրյա պատերազմի ժամանակ։

Загружается новость ... "Лево"

«Այս քարտեզները 44-oրյա պատերազմի ժամանակ հայտնաբերել էի ադրբեջանական զինծառայողների մոտ. գրպանի զինվորական գրքեր են: Պարզ երևում է, որ Հայաստանի զգալի մասը (Սյունիք, Գեղարքունիք և այլն) ներկայացված է` որպես պատմական Ադրբեջան` պատմական փաստերի բացահայտ կեղծիքներով: Անգամ նշված են «ադրբեջանական տեղանուններ»: Օրինակ՝ «Երբ Ռուսական կայսրությունը փլուզվեց, Ադրբեջանի տարածքը 130 հազար կմ. քառակուսի էր, 1918-1920 թթ. Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության տարածքը 114 հազար կմ քառակուսի էր: ԽՍՀՄ շրջանում Ռուսաստանին (Դերբենդի Խանություն, 7 հազար կմ քառակուսի), հայերին (մինչև 1923 թ. Զանգեզուրի, Եղեգնաձորի, Սևանի, Դիլիջանի շրջանները, սահմանամերձ գյուղերը, 1946 թ. 40 կմ քառակուսի, 1969 թ. Թովուզից 7.6 կմ քառակուսի, Ղազախից մոտավորապես 50 կմ քառակուսի) 10.9 հազար կմ քառակուսի է տրվել: Վրաստանին 9.5 հազար կմ քառակուսի է տրվել, այսինքն տարբեր ժամանակներում 27,4 հազար կմ քառակուսի: Մեզ մնացած 86.6 հազար կմ քառակուսուց 13.110 կմ քառակուսին դեռ օկուպացված է:»: Այսինքն` նրանք եկել էին այս ամենն «ազատագրելու»», – նշել է Թաթոյանը:

Նրա խոսքով, գրքերում կան նաև խորքային հայատյացություն բորբոքող արտահայտություններ` մեր Հայրենիքի մասին բացահայտ կեղծիքներով. «այս երկիրն իմն է, քոնն է, մերն է», «պատվարժան քաղաքացին չպետք է հանդուրժի խորհրդանիշների պղծում», «խորհրդանիշները պետք է պահպանվեն այնպես, ինչպես երկրի նամուսը, հարգանքն ու պատիվը», «բոլոր խորհրդանիշները սուրբ են» և այլն:

«Սա ադրբեջանական իշխանությունների քարոզչություն է, տարիների քաղաքականություն, որ այդ երկրում ձևավորել է հայերի նկատմամբ էթնիկ ու կրոնական ատելության ինստիտուցիոնալ համակարգ` սերունդներով: Սրանք են ադրբեջանական պատերազմական և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների գլխավոր պատճառները բոլոր ժամանակներում», – ընդգծել է Թաթոյանը:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:55
10 Մայիսի 2022
Ադրբեջանը հայտարարել է, թե «Տավուշի 7 գյուղեր ու Տիգրանաշենը վերադարձվելու են Ադրբեջանի կազմ». Թաթոյանը մեկնաբանել է առաջ եկող վտանգները (ՎԻԴԵՈ)
Ադրբեջանը հայտարարել է, թե «Տավուշի 7 գյուղեր ու Տիգրանաշենը վերադարձվելու են Ադրբեջանի կազմ». Թաթոյանը մեկնաբանել է առաջ եկող վտանգները. ՎԻԴԵՈ
13:32
10 Մայիսի 2022
Ոստիկանությունը Զեյթունում սկսել է բերման ենթարկել երթևեկությունը փակած երթի մասնակիցներին
Ոստիկանությունը Զեյթունում սկսել է բերման ենթարկել  երթևեկությունը փակած երթի մասնակիցներին
13:01
10 Մայիսի 2022
Երևանում մեկնարկել են անհնազանդության ակցիաները. ընդդիմությունը կազմակերպել է 4 երթ
Երևանում մեկնարկել են քաղաքացիական անհնազանդության ակցիաները
21:37
09 Մայիսի 2022
ՀՀ-ում ՌԴ դեսպանը մեկնաբանել է Սոթքի հանքավայրի ուղղությամբ Ադրբեջանի արձակած կրակոցները
ՀՀ-ում ՌԴ դեսպանը մեկնաբանել է Սոթքի հանքավայրի ուղղությամբ Ադրբեջանի արձակած կրակոցները
17:46
08 Մայիսի 2022
Արմավիրի մարզի ՀՅԴ գրասենյակներում խուզարկություններ են սկսվել. Սաղաթելյան
Արմավիրի մարզի ՀՅԴ գրասենյակներում խուզարկություններ են սկսվել
15:50
06 Մայիսի 2022
ՌԴ ԱԳՆ–ն մեկնաբանել է Հայաստանում ստեղծված իրավիճակը
ՌԴ ԱԳՆ–ն մեկնաբանել է Հայաստանում ստեղծված իրավիճակը
15:01
05 Մայիսի 2022
Պեսկովը մեկնաբանել է Հայաստանում տիրող անկայուն իրավիճակը
Կրեմլը մեկնաբանել է Հայաստանում տիրող անկայուն իրավիճակը
13:30
04 Մայիսի 2022
Երևանն ու Վաշինգտոնը հայտարարել են ռազմավարական երկխոսության մեկնարկի մասին (ՎԻԴԵՈ)
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ՝ մեկնարկելու ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսությունը. ՎԻԴԵՈ
18:26
03 Մայիսի 2022
Հստակ տեսակետների անկեղծ փոխանակում և կարգավորում առանց նախապայմանների. տեղի է ունեցել ՀՀ-ի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը
Վիեննայում տեղի է ունեցել ՀՀ-ի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը
15:58
03 Մայիսի 2022
«Թուրքական կողմը կոնկրետ քայլերի հետ կապված դրական ազդակ չի տվել». ՀՀ–ն կտրականապես մերժել է Թուրքիայի հետ սահմանների վերաճշգրտման հարցը. Աղաջանյան
Աղաջանյանը հայտնել է, որ Հայաստանը կտրականապես մերժել է Թուրքիայի հետ սահմանների վերաճշգրտման հարցը
13:07
03 Մայիսի 2022
Միրզոյանն ԱՄՆ–ում հանդիպել է Բլինքենի հետ. ԱԳՆ–ն մանրամասնում է (ՎԻԴԵՈ)
Միրզոյանն ԱՄՆ–ում հանդիպել է Բլինքենի հետ. ԱԳՆ–ն մանրամասնում է. ՎԻԴԵՈ
20:53
02 Մայիսի 2022
Բրյուսելում տեղի է ունեցել ԱԽ քարտուղար Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հաջիևի հանդիպումը (ՖՈՏՈ)
Բրյուսելում Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ. ՖՈՏՈ