Նյու Յորքում կայացել է Միրզոյան-Բլինքեն-Բայրամով հանդիպումը (ՎԻԴԵՈ)
10:26
20 Սեպտեմբերի 2022
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Սեպտեմբերի 19-ին, ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակներում, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ-Ն:
Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը ընդգծել է, որ ադրբեջանական զինված ուժերը պետք է դուրս բերվեն ՀՀ ինքինիշխան տարածքից, ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումն անընդունելի են, իսկ հետագա էսկալացիաների կանխարգելման նպատակով պետք է ներդրվեն միջազգային մեխանիզմներ։ ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է հումանիտար խնդիրների, այդ թվում` ռազմագերիների հայրենադարձման շուտափույթ կարգավորումը։
Նախարար Միրզոյանը վերահաստատել է հայկական կողմի պատրաստակամությունը՝ ներգրավվելու հարաբերությունների համապարփակ կարգավորման գործընթացում։-0-
ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը երեքշաբթի ընդունել է ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանին
Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների եռակողմ պայմանավորվածությունների համալիրը պահպանում է ակտուալությունը, հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը
Հունգարիան պատրաստ է միջնորդական դեր խաղալ՝ նպաստելու Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների՝ հայրենիք անվտանգ վերադարձին, հայտարարել է է Հայաստանում Հունգարիայի դեսպան Աննա Մարիա Սիկոն
Նա նշեց, որ չնայած տարածված միֆին, Հայաստանը երբեք միանշանակ չի կողմնորոշվել ՌԴ–ի ուղղությամբ, պաշտոնական արտաքին–քաղաքական ուղղությունը կոմպլիմենտարիզմն էր
Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրավիրել է հանդիպման հոկտեմբերի վերջին Բրյուսելում