Նազարբաևն ու նրա դուստրերը հեռացել են Ղազախստանից. ԶԼՄ
07.01.2022,
17:32
ԶԼՄ-ները հայտնում են, որ Նազարբաևն ու նրա դուստրերը հեռացել են Ղազախստանից
ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևն ու նրա մտերիմները հեռացել են երկրից, գրում է The Bell-ը՝ հղում անելով Orda.kz-ին:
Orda.kz-ն ուշադրություն է դարձնում այն փաստի վրա, որ Ղազախստանում քաղաքական ճգնաժամի սկզբից ոչ պաշտոնական իշխանությունները, ոչ պետական հեռուստաալիքներն ու ԶԼՄ-ները չեն հիշատակել Նուրսուլթան Նազարբաևի և նրա ընտանիքի անդամների անունները: Որևէ բան չի հաղորդվում նրանց գտնվելու վայրի մասին: Հրատարակության տվյալներով, Նազարբաևն ու նրա դուստրերն իրենց ընտանիքների հետ հեռացել են Ղազախստանից: Երկրում է միայն Նազարբաևի ավագ եղբայրը՝ Բոլաթ Նազարբաևը:
Ղազախստանի մայրաքաղաքը պաշտոնական հաղորդագրություններում և ելույթներում այլևս չեն անվանում Նուր-Սուլթան:-0-