395.27
6.37
395.94
+6
Եղանակը Երևանում
Հայ

Մոսկվայում Միրզոյանը հանդիպել է Լավրովի հետ. ի՞նչ է քննարկել (ՎԻԴԵՈ)

23:12
05 Սեպտեմբերի 2022

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Սեպտեմբերի 5-ին աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Նախարար Միրզոյանը ցավակցություն է հայտնել Աֆղանստանում ՌԴ դեսպանության մոտ պայթյունի հետևանքով զոհերի առնչությամբ և շուտափույթ ապաքինում մաղթել տուժածներին:

Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը և Սերգեյ Լավրովը մանրամասն անդրադարձ են կատարել հայ-ռուսական ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող մի շարք հարցերի, ներառյալ` առևտրատնտեստական և գիտամշակութային ոլորտներում համագործակցությանը։

Նշելով, որ այս տարի լրանում է Հայաստանի ու Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը և Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի 25-ամյակը, կողմերը գոհունակություն են հայտնել բոլոր, այդ թվում` ամենաբարձր մակարդակներում հաստատված ակտիվ երկխոսությամբ, ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԱՊՀ և այլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում սերտ համագործակցությամբ:

Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգության և կայունության խնդիրների լայն շրջանակ: Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման աշխատանքների վերաբերյալ։

Հանգամանալից անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող հարցերի:

Արարատ Միրզոյանը կարևորել է ռուսական կողմի ջանքերը, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և համապարփակ կարգավորմանը:

Վերահաստատվել է 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ձեռքբերված պայմանավորվածությունների կյանքի կոչման կարևորությունը:

Կարևորվել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի դերակատարությունը՝ հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի ամրապնդման և սադրանքների կանխման, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգության և կենսագործունեության պայմանների ապահովման գործում։

Անդրադառնալով 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրներին՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց շուտափույթ հայրենադարձման, ինչպես նաև Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման անհրաժեշտությունը։

Նախարարներ Միրզոյանն ու Լավրովը քննարկել են Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ Հայաստան նախատեսված պետական այցի ու Երևանում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի կազմակերպման ընթացքը։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:29
04 Նոյեմբերի 2022
ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարն ԱԳ նախարարին է ներկայացրել առաջիկա աշխատանքները Հայաստանում (ՎԻԴԵՈ)
ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարն ԱԳ նախարարին է ներկայացրել առաջիկա աշխատանքները Հայաստանում. ՎԻԴԵՈ
13:38
04 Նոյեմբերի 2022
ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը. ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ
ԱՏՕ–ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը
15:55
02 Նոյեմբերի 2022
Հայաստանի այսօրվա իշխանությունն ամենապրոռուսականներից մեկն է. ԱԺ նախագահ
Ալեն Սիմոնյանի խոսքով, Հայաստանի այսօրվա իշխանությունն ամենապրոռուսականներից մեկն է
15:35
31 Հոկտեմբերի 2022
Հայաստանը շահագրգռված է ԱՄՆ-ի ավելի խորքային ներգրավմանը մեր երկրի անվտանգության զարգացման ապահովման հարցում. ԱԺ նախագահ
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ Հայաստանը շահագրգռված է ԱՄՆ-ի ավելի խորքային ներգրավմանը մեր երկրի անվտանգության զարգացման ապահովման հարցում
13:36
31 Հոկտեմբերի 2022
Սաղաթելյանը կոչ է արել բոլոր քաղաքական ուժերին համախմբվել Արցախի համար պայքարի շուրջ
«Դիմադրություն» ընդդիմադիր շարժումը նոյեմբերի 5–ին Երևանում կազմակերպում է հանրահավաք` ի պաշտպանություն Արցախի պահանջների
20:15
28 Հոկտեմբերի 2022
«Եթե չկա Լեռնային Ղարաբաղ, ապա ինչի՞ տակ է ստորագրել Ալիևը». Սիմոնյանը «տեղն է դրել» ադրբեջանցի խոսնակին (ՎԻԴԵՈ)
«Եթե չկա Լեռնային Ղարաբաղ, ապա ինչի՞ տակ է ստորագրել Ալիևը». Սիմոնյանը «տեղն է դրել» ադրբեջանցի խոսնակին. ՎԻԴԵՈ
22:17
25 Հոկտեմբերի 2022
Զատուլին. ՌԴ ԱԳՆ-ն պատրաստվում է հարցում ուղարկել ՀՀ ԱԳՆ-ին՝ իրավիճակը պարզաբանելու համար
Զատուլինը հայտնել է, որ ՌԴ ԱԳՆ-ն պատրաստվում է հարցում ուղարկել ՀՀ ԱԳՆ-ին՝ իրավիճակը պարզաբանելու համար
18:16
25 Հոկտեմբերի 2022
Զատուլինի մուտքը Հայաստան արգելվել է. նա մեկնաբանել է այդ տեղեկատվությունը
Զատուլինի մուտքը Հայաստան արգելվել է. նա մեկնաբանել է այդ տեղեկատվությունը
21:32
15 Հոկտեմբերի 2022
Հայաստանն առաջարկ է ներկայացրել Ադրբեջանին
Հայաստանն առաջարկ է ներկայացրել Ադրբեջանին
14:21
14 Հոկտեմբերի 2022
Ալեն Սիմոնյանն ընդունել է Արցախից ժամանած պատվիրակությանը` Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ
Ալեն Սիմոնյանն ընդունել է Արցախից ժամանած պատվիրակությանը` Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ
13:55
14 Հոկտեմբերի 2022
Միրզոյանը Բայրամովին ընդգծել է ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերման անհրաժեշտությունը (ՎԻԴԵՈ)
Ի՞նչ են քննարկել Միրզոյանն ու Բայրամովն Աստանայում. ՎԻԴԵՈ
12:08
14 Հոկտեմբերի 2022
Պուտինը հրավիրել է Փաշինյանին և Ալիևին հանդիպել Ռուսաստանում
Պուտինը հրավիրել է Փաշինյանին և Ալիևին հանդիպել Ռուսաստանում