ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հինգշաբթի պարզաբանել է պատճառները, թե ինչու հայկական կողմը դեռ չի դիմում ՀԱՊԿ–ին աջակցության համար ռազմական գործողությունների կապակցությամբ։
Загружается новость ... "Лево"
«Մենք իրականացնում ենք քայլեր այնպես, ինչպես անհրաժեշտ ենք համարում արդյունավետության և օպերատիվության տեսակետից», – ասաց Մնացականյանը։
Անդրադառնալով այն հարցին, որ Ադրբեջանը հրետակոծում է Սյունիքի և Գեղարքունիքի գյուղերն ու արդյոք հնարավոր է ՀԱՊԿ–ի կամ Ռուսաստանի միջամտությունը այս հարցում` նախարարը նշեց, որ որոշումներն ընդունվում են իրավիճակի գնահատման շրջանակում։
«Գործում ենք` ըստ անհրաժեշտության արդյունավետության տեսանկյունից և խորհրդակցական մեխանիզմների միջոցով։ Այս պահին Հայաստանն իրականացնում է անհրաժեշտ բոլոր գործառույթները», – ասաց Մնացականյանը։–0–