-273
Եղանակը Երևանում
Հայ

Միրզոյանն ու Բայրամովը քննարկել են խաղաղության պայմանագիրն ու արցախահայության անվտանգության երաշխիքները

09:48
03 Հոկտեմբերի 2022

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հոկտեմբերի 2-ին Ժնևում տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ-ն:

Արարատ Միրզոյանը վերահաստատել է հայկական կողմի դիրքորոշումը՝ ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերման և բոլոր հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման վերաբերյալ։ Կարևորվել է սահմանային իրավիճակի վերահսկման միջազգային մեխանիզմների ներդրումը։

ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Ադրբեջանի ԶՈՒ իրականացրած պատերազմական հանցագործությունները հստակ գնահատականի պետք է արժանանան միջազգային ատյանների կողմից, իսկ հանցագործները՝ պատասխանատվության ենթարկվեն։

Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի, Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության երաշխիքների ապահովման վերաբերյալ, այդ թվում` Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների մեխանիզմի ստեղծման միջոցով։

Դրական է գնահատվել երկուստեք ըմբռնումը, որ տարածաշրջանային տրանսպորտային ուղիները պիտի ապաշրջափակվեն երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:14
11 Նոյեմբերի 2022
Փաշինյանը դրական է գնահատում Թուրքիայի նախագահի հետ հանդիպումն
Փաշինյանի խոսքով՝ եթե հաջողվի երրորդ երկրների քաղաքացիների համար բացել Հայաստան-Թուրքիա սահմանը, ապա դա շատ լուրջ առաջընթաց կլինի
12:51
11 Նոյեմբերի 2022
Փաշինյանը մեղադրել է Ալիևին Սոչիի համաձայնագիրը կոպտորեն խախտելու մեջ
Փաշինյանը մեղադրել է Ալիևին Սոչիի համաձայնագիրը կոպտորեն խախտելու մեջ
12:34
11 Նոյեմբերի 2022
ԱՄՆ-ն կաջակցի Ադրբեջանին Իրանի դեմ դիմակայության հարցում. Պետդեպ
Պետդեպի ներկայացուցիչը հայտարարել է, որ իրենց համար պարզ էր, որ Իրանը սպառնալիք է ներկայացնում տարածաշրջանի համար
14:29
04 Նոյեմբերի 2022
ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարն ԱԳ նախարարին է ներկայացրել առաջիկա աշխատանքները Հայաստանում (ՎԻԴԵՈ)
ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարն ԱԳ նախարարին է ներկայացրել առաջիկա աշխատանքները Հայաստանում. ՎԻԴԵՈ
13:38
04 Նոյեմբերի 2022
ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը. ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ
ԱՏՕ–ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը
15:55
02 Նոյեմբերի 2022
Հայաստանի այսօրվա իշխանությունն ամենապրոռուսականներից մեկն է. ԱԺ նախագահ
Ալեն Սիմոնյանի խոսքով, Հայաստանի այսօրվա իշխանությունն ամենապրոռուսականներից մեկն է
15:35
31 Հոկտեմբերի 2022
Հայաստանը շահագրգռված է ԱՄՆ-ի ավելի խորքային ներգրավմանը մեր երկրի անվտանգության զարգացման ապահովման հարցում. ԱԺ նախագահ
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ Հայաստանը շահագրգռված է ԱՄՆ-ի ավելի խորքային ներգրավմանը մեր երկրի անվտանգության զարգացման ապահովման հարցում
13:36
31 Հոկտեմբերի 2022
Սաղաթելյանը կոչ է արել բոլոր քաղաքական ուժերին համախմբվել Արցախի համար պայքարի շուրջ
«Դիմադրություն» ընդդիմադիր շարժումը նոյեմբերի 5–ին Երևանում կազմակերպում է հանրահավաք` ի պաշտպանություն Արցախի պահանջների
20:15
28 Հոկտեմբերի 2022
«Եթե չկա Լեռնային Ղարաբաղ, ապա ինչի՞ տակ է ստորագրել Ալիևը». Սիմոնյանը «տեղն է դրել» ադրբեջանցի խոսնակին (ՎԻԴԵՈ)
«Եթե չկա Լեռնային Ղարաբաղ, ապա ինչի՞ տակ է ստորագրել Ալիևը». Սիմոնյանը «տեղն է դրել» ադրբեջանցի խոսնակին. ՎԻԴԵՈ
22:17
25 Հոկտեմբերի 2022
Զատուլին. ՌԴ ԱԳՆ-ն պատրաստվում է հարցում ուղարկել ՀՀ ԱԳՆ-ին՝ իրավիճակը պարզաբանելու համար
Զատուլինը հայտնել է, որ ՌԴ ԱԳՆ-ն պատրաստվում է հարցում ուղարկել ՀՀ ԱԳՆ-ին՝ իրավիճակը պարզաբանելու համար
18:16
25 Հոկտեմբերի 2022
Զատուլինի մուտքը Հայաստան արգելվել է. նա մեկնաբանել է այդ տեղեկատվությունը
Զատուլինի մուտքը Հայաստան արգելվել է. նա մեկնաբանել է այդ տեղեկատվությունը
21:32
15 Հոկտեմբերի 2022
Հայաստանն առաջարկ է ներկայացրել Ադրբեջանին
Հայաստանն առաջարկ է ներկայացրել Ադրբեջանին