Միրզոյանն ու Լավրովը քննարկել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների պայմանավորվածությունների իրականացումը
02.09.2022,
13:09
Միրզոյանն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը նախօրեին հեռախոսազրույց են ունեցել և քննարկել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների պայմանավորվածությունների իրականացումը։
Ինչպես հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը, կողմերը մանրամասն քննարկել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների 2020թ.–ի նոյեմբերի 9–ի, 2021թ.–ի հունվարի 11–ի և նոյեմբերի 26–ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքը և հեռանկարները։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում շարունակել շփումները։–0–