542.07
6.51
477.97
-10
Եղանակը Երևանում
Հայ

Մենք աջակցում ենք Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների կողմից առաջ քաշված գաղափարին.Զախարովան`3+3 ձևաչափի մասին

10:15
04 Նոյեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին կնքված համաձայնագրի տարելիցի առթիվ հաջորդ շաբաթ հանդես կգա լայն անդրադարձով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Այժմ կարող եմ ասել, որ բոլոր ուղղություններով աշխատանքները շարունակվում են»,- նշել է Զախարովան:

Նա հիշեցրել է, որ օրերս ՌԴ արտգործնախարարը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ:

«Նախարարները համակարծիք են եղել այն հարցում, որ անցնող տարվա ընթացքում տարածաշրջանում իրադրությունը կայունացել է, հրադադարի պահպանման ռեժիմը ընդհանուր առմամբ պահպանվում է: Բաքուն և Երևանը բարձր են գնահատում ռուս խաղաղապահների դերը: Առանձին միջադեպերը կարգավորվում են փոխգործակցության կապերի միջոցով: Ջանքեր են գործադրվում նաև տրանսպորտային կապերի ապաարգելափակման ուղղությամբ»,- նշել է Զախարովան՝ հիշեցնելով Մոսկվայում երեք երկրների փոխվարչապետերի մակարդակով հոկտեմբերին տեղի ունեցած հանդիպումը:

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հ+այտնել է, որ շարունակվում են շփումները ԱԳՆ, ՊՆ, սահմանապահ ծառայությունների մակարդակներով:

«Մենք խնդրի համալիր լուծումը տեսնում ենք հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի, ապա արդեն դեմարկացիայի գործընթացների սկսմամբ: Իհարկե, ակտիվ աշխատանք է տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից», – նշել է Զախարովան:

Պատասխանելով  առաջիկայում հնարավոր նոր փաստաթղթերի ստորագրման, ինչպես նաև Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հնարավոր հանդիպման մասին հարցին՝ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն ասել է. «Ես դեռևս նման տեղեկություն չունեմ: Եկեք թողնենք այդ հարցը ղեկավարներին և նրանց մամուլի ծառայություններին: Եթե իրենք նման տեղեկություն ունենան, մեզ հետ կկիսվեն դրանով»:

Անդրադառնալով տարածաշրջանում 3+3 ձևաչափը գործի դնելու մասին հայտարարություններին ու դրա վերաբերյալ ՌԴ ԱԳՆ դիրքորոշմանն առնչվող հարցին՝ Զախարովան ասել է. «Մենք աջակցում ենք Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների կողմից առաջ քաշված գաղափարին՝ նման խորհրդատվական տարածաշրջանային մեխանիզմ ստեղծելու վերաբերյալ: Այն անվանում են 3+3, խոսքը Հարավային Կովկասի երկրների ու նրանց հարևանների մասին է՝ Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա և Իրան: Իհարկե, մենք կարծում ենք՝ ժամանակն է այս պլանները գործնական հարթություն տեղափոխել: Բազմակողմ տարածաշրջանային համագործակցությունը բխում է այս ձևաչափի բոլոր մասնակիցների շահերից: Մեր կարծիքով՝ դրա իրականացումը կմեծացնի վստահությունը միջպետական հարաբերություններում, հակասությունների կարգավորման գործում, կբացի տարածաշրջանի տնտեսական ու տրանսպորտային ներուժը: Ձևաչափը կարող է և պետք է լուծումներ առաջարկի ինչպես հին խնդիրների, այնպես էլ նոր մարտահրավերների համար»:–0–

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:31
24 Դեկտեմբերի 2021
Փաշինյանն անդրադարձել է Բաքվին ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ տրամադրելու հարցին
Փաշինյանն անդրադարձել է Բաքվին ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ տրամադրելու հարցին
16:04
19 Դեկտեմբերի 2021
Հայտնի է Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցչի անունը
Հայտնի է Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցչի անունը
18:48
18 Դեկտեմբերի 2021
Սերժ Սարգսյանը վերընտրվեց ՀՀԿ նախագահ
Սերժ Սարգսյանը վերընտրվեց ՀՀԿ նախագահ
14:19
17 Դեկտեմբերի 2021
Հայ–թուրքական հարաբերությունների կարգավորում անհրաժեշտ է, բայց արդյունավետ չէ ոչ բովանդակային, ոչ ընտրված ժամանակի տեսանկյունից. Վանեցյան
Վանեցյանը մեկնաբանել է հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը
12:45
17 Դեկտեմբերի 2021
ԱԳՆ–ն մեկնաբանել է Ադրբեջանին ԵԱՏՄ դիտորդի կարգավիճակ տալու հարցը
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է Ադրբեջանին ԵԱՏՄ դիտորդի կարգավիճակ տալու հարցը
14:08
16 Դեկտեմբերի 2021
Հայաստանում թուրք դիվերսանտ է հայտնվել. Թևանյան (ՎԻԴԵՈ)
«Հայաստանում է հայտնվել թուրքական դիվերսանտ։ Ավելի կոնկրետ՝ նա Երևանում է, իսկ ավելի ստույգ՝ ԱԺ շենքում», – հայտարարել է Թևանյանը. ՎԻԴԵՈ
11:06
16 Դեկտեմբերի 2021
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ԱՄՆ–ում հանդիպել է Բայդենի Ազգային անվտանգության հարցերով խորհրդականի հետ. ի՞նչ են քննարկել
Արմեն Գրիգորյանն ԱՄՆ–ում հանդիպել է Բայդենի Ազգային անվտանգության հարցերով խորհրդականի հետ. ի՞նչ են քննարկել
10:26
16 Դեկտեմբերի 2021
Փաշինյանն ու Ալիևը կրկին հանդիպել են
Փաշինյանն ու Ալիևը կրկին հանդիպել են
12:22
15 Դեկտեմբերի 2021
Փաշինյանը Twitter–ում «թեգ» է արել Ալիևին
Փաշինյանը Twitter–ում «թեգ» է արել Ալիևին
11:33
15 Դեկտեմբերի 2021
Բրյուսելում Փաշինյանն ու Ալիևը նաև առանձնազրույց են ունեցել. Միշելը նրանց մի պահ մենակ է թողել
Բրյուսելում Փաշինյանն ու Ալիևը նաև առանձնազրույց են ունեցել. Միշելը նրանց մի պահ մենակ է թողել
00:11
15 Դեկտեմբերի 2021
ՀՀ պատվիրակությունը տապալել է ՄԱԿ-ում Ադրբեջանի կազմակերպած հակահայկական միջոցառումը
ՀՀ պատվիրակությունը տապալել է ՄԱԿ-ում Ադրբեջանի կազմակերպած հակահայկական միջոցառումը
20:46
14 Դեկտեմբերի 2021
Փաշինյանը մեղադրել է Ադրբեջանին տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը փակուղի մտցնելու մեջ
Փաշինյանը հայտարարություն է տարածել Ալիևի հետ հանդիպումից առաջ