Մեծ հաճույքով կհետևեմ, թե ոնց են դա անելու. Սիմոնյանը՝ Պուտինի ձերբակալության մասին (ՎԻԴԵՈ)
18:41
20 Մարտի 2023
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ չի պատկերացնում իրավիճակ, թե ինչպես կարելի է ձերբակալել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, եթե նա այցելի որևէ այլ երկիր (որը ստորագրել է Հռոմի ստատուսի համաձայնագիրը):
Նա հաստատեց, որ Հայաստանը Հռոմի ստատուտի համաձայնագրի վավերացումը սկսել է 2-3 ամիս առաջ, մինչև Հաագայի դատարանի այս որոշումը:
Հարցին, թե արդյոք Հաագայի դատարանի այս որոշումից հետո Հայաստանի ՍԴ-ն ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող կհամարի այդ համաձայնագիրը, Ալեն Սիմոնյանը պատասխանել է. «Հայաստանը մարդիկ ունի և Հայաստանին պետք է այդ համաձայնագրին միանալը: Ինչ վերաբերում է ՍԴ-ի որոշմանը, ես չեմ կարող կանխատեսել, թե ՍԴ-ն ինչ որոշում կկայացնի և դրանով ինչ-որ ձևով պարտադրեմ կամ իմ քաղաքական դիրքորոշումը հայտնեմ, հետո ասեն՝ ԱԺ նախագահն ասաց, դրա համար ՍԴ-ն այդպես որոշեց: Եթե չի համապատասխանում մեր Սահմանադրությանը, ՍԴ-ն նման որոշում կկայացնի»:
Հռոմի ստատուտի վավերացումից հետո Հայաստան այցելելու դեպքում Պուտինին ձերբակալելու հավանականության մասին հարցին Սիմոնյանն առաջարկեց սպասել։
«Եկեք վերանանք Հայաստանից, որևէ երկիր, որը վավերացրել է, ես մի քիչ դժվար եմ պատկերացնում, որ որևէ համաժողով լինի, որին տարբեր երկրների ղեկավարներ են մասնակցում, ինչպիսի՞ գործողություններ պետք է անի այդ երկիրը, անկեղծ դա չեմ պատկերացնում: Ես ֆիզիկապես չեմ պատկերացնում, օրինակ Կանադայում: Թող իրենք անեն, ես մեծ հաճույքով կհետևեմ, տեսնեմ, թե էտ ոնց են դա իրենք անելու: Դա ավելի շատ քաղաքական, պատմական արձանագրում է, գնահատական է: Ես անկեղծ չեմ պատկերացնում», - ասաց Սիմոնյանը:-0-
Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմամբ, ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ
Վլադիմիր Պուտինը հինգշաբթի երկու առանձին հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որին կհաջորդեն առաջնորդների եռակողմ բանակցությունները
Լեո Դոքերթին նշել է, որ արդեն իսկ հայտարարվել է Հայաստանի հետ ռազմավարական երկխոսություն սկսելու մասին և հավելել, որ իրենք հետաքրքրված են տարբեր ուղղություններով կապերի ընդլայնմամբ
Դեպք էր տեղի ունեցել, երբ խաղաղապահի ներկայությամբ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող տրակտորիստ էր սպանվել, ի՞նչ կապ ունի այստեղ Արևմուտքը, ասաց Փաշինյանը