Մարդկանց պատուհասած ողբերգությունը չի կարող վիշտ չառաջացնել․ Փաշինյանը ցավակցել է Բաքու–Գրոզնի օդանավի վթարից զոհվածների ընտանիքներին
25.12.2024,
13:53
Փաշինյանը ցավակցություն է հայտնել Բաքու–Գրոզնի օդանավի վթարից զոհվածների ընտանիքներին

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Բաքու–Գրոզնի օդանավի վթարից զոհվածների ընտանիքներին։
«Մարդկանց պատուհասած ողբերգությունը չի կարող վիշտ չառաջացնել», - գրել է Փաշինյանը իր X միկրոբլոգում։
Azerbaijan Airlines ավիաընկերության Embraer 190 ինքնաթիռը, որը թռչում էր Բաքվից Գրոզնի, կործանվել է Ղազախստանի Ակտաու քաղաքի օդանավակայանում։ Ղազախստանի Տրանսպորտի նախարարությունը հայտնում է, որ ինքնաթիռում եղել են 62 ուղևոր և անձնակազմի հինգ անդամ։ Նախնական տվյալներով՝ ուղևորների թվում եղել է Ադրբեջանի 37 քաղաքացի, Ղազախստանի 6 քաղաքացի, Ղրղզստանի 3 քաղաքացի և Ռուսաստանի 16ք աղաքացի։ Հաղորդվում է, որ 25 մարդ ողջ է մնացել։