Մակրոնը ռուսերեն է մեկնաբանել ընդդիմադիր գործիչ Նավալնիի դատավճիռը (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, արձագանքելով ՌԴ-ում ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի ազատազրկման պայմանական ժամկետն իրականով փոխարինելու որոշմանը, թվիթերյան գրառում է կատարել ռուսերենով: Մակրոնի գրառմանն անդրադարձել է Репортёр-ը, հաղորդում է tert.am–ը:
Ֆրանսիացի առաջնորդը դադապարտել է ՌԴ իշխանությունների և հանդես եկել Նավալնիին ազատ արձակելու կոչով: «Ալեքսեյ Նավալնիի դատավճիռն անթույլատրելի է: Քաղաքական տարաձայնությունները ոչ մի պարագայում հանցագործություն չեն համարվում: Մենք կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել նրան»,- սոցցանցում ռուսերեն գրել է Մակրոնը:
Հիշեցնենք, որ նման կոչով հանդես են եկել նաև Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Ավստրիայի, ԱՄՆ-ի, Գերմանիայի ներկայացուցիչները:
Ալեքսեյ Նավալնիին 3,5 տարվա ազատազրկման է դատապարտել մոսկովյան դատարանը, որի որոշմամբ «Իվ Ռոշեի» հափշտակությունների մասին գործով պայմանական ազատազրկումը փոխարինվել է իրականով: Նավալնին ընդհանուր ռեժիմի գաղութում կանցկացնի 2 տարի 8 ամիս:–0–
Приговор Алексею @Navalny недопустим. Политические разногласия ни при каких обстоятельствах не являются преступлением. Мы призываем к его немедленному освобождению. Соблюдение прав Человека, так же, как и демократических свобод, не могут быть предметом обсуждения.
— Emmanuel Macron (@EmmanuelMacron) February 2, 2021