Մակրոնը դեմ է Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների կիրառմանը
06.10.2023,
11:00
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դեմ է Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների կիրառմանը

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դեմ է Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների կիրառմանը։
«Պատժամիջոցների ժամանակը չէ։ Դրանք հակաարդյունավետ կլինեին և չէին կարողանա լավագույնս պաշտպանել Հայաստանի տարածքն ու նրա բնակչությանը», – հայտարարել է Ֆրանսիայի նախագահը Գրանադայում Եվրոպական քաղաքական հանրության գագաթնաժողովի շրջանակում, հաղորդում է BFMTV–ին։
Մակրոնը նաև խորը ափսոսանք է հայտնել Գրանադայում Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների բացակայության կապակցությամբ, ովքեր մերժել են գագաթնաժողովի մասնակցության հրավերը։ Չնայած դրան, նա կոչ է արել Եվրոպային շարունակել բանակցություններին նախագահ Իլհամ Ալիևին ներգրավելուն ուղղված ջանքերը։
Եվրախորհրդարանը հոկտեմբերի 5–ին բանաձև է ընդունել Արցախի հարցով` կոչ անելով պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանում մեղավորների նկատմամբ և վերանայել հարաբերությունները Բաքվի հետ։ Արցախում տիրող իրավիճակը, Եվրախորհրդարանի կարծիքով, հավասարազոր է էթնիկ զտմանը և վճռականորեն դատապարտել է արցախցիների նկատմամբ ադրբեջանցի զինվորականների սպառնալիքներն ու բռնությունը։–0–