Մակրոնը բանակցությունների ընթացքում ձեռքը դրել է Թրամփի ծնկին․ ջերմ շփում առաջնորդների միջև (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Նախօրեին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այցելել էր Վաշինգտոն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Ուկրաինայի հակամարտությունը քննարկելու նպատակով։
Մակրոնը Սպիտակ տանը մամուլի հետ շփման ընթացքում ձեռքը դրել է Թրամփի ծնկին։ Երբ ԱՄՆ նախագահը փորձել է նույնը անել պատասխան քայլով, Ֆրանսիայի առաջնորդը կանխել է դա, որից հետո նրանք պարզապես որոշ ժամանակ նստել են՝ իրար ձեռքբերը բռնած։
Մակրոնի հետ բանակցություններից հետո Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտությունը, հավանաբար, կհաջողվի կարգավորել առաջիկա շաբաթների ընթացքում։
Նա նշել է, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունները ընթանում են շատ հաջող, կողմերը մեծ առաջընթաց են գրանցել Ուկրաինայի հակամարտության ավարտի հարցում։
«Ուկրաինայում հակամարտությունը կարող է վերածվել երրորդ համաշխարհային պատերազմի, և ԱՄՆ-ը նպատակ ունի կանխել այդ սցենարը», – նշել է Թրամփը։